ԱՄՆ-ի բանտերից մեկում մանկական երգով տանջել են բանտարկյալներին․ նրանք դիմել են դատարան

Բանտ - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2021
Բանտ
Բաժանորդագրվեք
Բանտի աշխատողները մանկական երգ են միացրել ու ստիպել, որ կալանավորները ժամեր շարունակ լսեն այն։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան Օկլահոմա նահանգի բանտերից մեկում պատիժ կրող բանտարկյալները ստիպված են եղել ժամեր շարունակ մանկական երգ լսել։ Նախկին բանտարկյալները երգով կտտանքների ենթարկվելու համար դատական հայց են ներկայացրել բանտի աշխատողների դեմ ։ Տեղեկությունը հայտնում է The Washington Post-ը։
Օկլահոմա Սիթիի բանտապահները մեղադրվում են առնվազն չորս մարդու կտտանքների ենթարկելու մեջ։ Ըստ տուժողների ցուցմունքների՝ բանտապահները նրանց տարել են դատարկ սենյակ, ձեռնաշղթաներ հագցրել ու կանգնած վիճակով ամրացրել պատին։ Դրանից հետո միացրել են «Baby Shark»–ը, ընդ որում` այնքան բարձր, որ երգը լսվել է բանտի միջանցքներում։ Բուլինգը տևել է երեքից չորս ժամ, և նրանք նստելու հնարավորություն չեն ունեցել։
Իսրայելի ամենախիստ բանտից պաղեստինցիներ են փախել. տեսանյութ
«Baby Shark»–ը գրեթե 7 միլիարդ դիտում ունի YouTube-ում։
Սաակաշվիլին հեղաշրջում է ծրագրում բանտից. Վրաստանի պետական անվտանգության ծառայություն
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала