Ավտովթար Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում. 4 տուժած կա

ՃՏՊ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2021
ՃՏՊ Երևանում
Բաժանորդագրվեք
Տուժածներին երեքին տեղափոխել են Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, մեկին` «Իզմիրլյան» ԲԿ։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում ՃՏՊ է գրանցվել, որի հետևանքով 4 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է ժամը 16։38-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW 750» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Acura» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Շիրակի մարզում վարորդն անհայտ մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին ու փախել
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «BMW 750» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին (Ա․ Ժ․, ծնված 1994 թ․, Ն․ Հ․, ծնված 1989 թ․, Լ․, ծնված 1994 թ․) և «Acura» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
«BMW 750» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, իսկ «Acura» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ «Իզմիրլյան» ԲԿ։
ՃՏՊ Տաշիր-Ստեփանավան ճանապարհին. վարորդը մահացել է հիվանդանոցում
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала