Գեղարքունիքն այսօր Հայաստանի ամենացուրտ մարզն է լինելու. եղանակի տեսություն

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2021
Բաժանորդագրվեք
Ամենաբարձր ջերմաստիճանը` +16...+19, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, կգրանցվի 3 մարզում։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` քամին կլինի արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Ինչպես է այրվում գազը և որքանով է ջերմացնում. մեկնաբանել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը
Ցերեկային ժամերին ամենաբարձր ջերմաստիճանը` +16...+19, կգրանցվի Արարատի, Արմավիրի ու Վայոց Ձորի մարզերում, ամենացածրը` Գեղարքունիքում` +7...+10։
© official site of MES of RAԵղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում նույնպես նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +17...+19, երեկոյան` +10...+12 աստիճանի սահմաններում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала