ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան համաձայն չէ Չալոյանի պարտության հետ ու բողոք է ներկայացրել

© Photo : Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա / Boxing Federation of ArmeniaԴավիթ Չալոյանը (կապույտ) աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի մենամարտի ժամանակ
Դավիթ Չալոյանը (կապույտ) աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի մենամարտի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել աշխարհի առաջնության եզրափակիչում Դավիթ Չալոյանի ու ռուսաստանցի Մարկ Պետրովսկու մենամարտի արդյունքների վերաբերյալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ մրցավարները գերծանր քաշային կարգում հաղթանակ շնորհեցին 22-ամյա Պետրովսկուն։ Վերջինս Ռուսաստանի չեմպիոն է։
Ցանկանում եմ, որ բռնցքամարտն ավելի շատ գովազդվի. Վազգեն Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Ցանկանում եմ, որ բռնցքամարտն ավելի շատ գովազդվի. Վազգեն Բադալյան
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 6-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի բողոքից հետո, մրցավարական հանձնաժողովը հաղթանակ էր շնորհել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում պարտված Հովհաննես Բաչկովին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բռնցամարտի միջազգային ֆեդերացիան մերժել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի բողոքը։
Լրահոս
0