00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կատալոնացիներին կարելի է, արցախցիներին` ո՞չ

© AP Photo / Emilio MorenattiԿատալոնիայում
Կատալոնիայում - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2021
Կատալոնիայում
Բաժանորդագրվել
Իսպանիայի կառավարությունը համաձայնել է վերսկսել անկախության շուրջ բանակցությունները Կատալոնիայի իշխանության հետ։ Սա կարող է նշանակել, որ պաշտոնական Մադրիդը պատրաստ է վերանայել իր կոշտ վերաբերմունքը անջատողական համբավ ունեցող բարսելոնացի քաղաքական գործիչների նախաձեռնությունների նկատմամբ։ Ի՞նչ կփոխվի Եվրոպայում, եթե Կատալոնիան այնուամենայնիվ հասնի անկախության։ Արդյո՞ք դա կօգնի միջազգային հանրությանը գիտակցել, որ ազգի ինքնորոշման իրավունքն անտեսելը անթույլատրելի է։
Որքան էլ Իսպանիայի իշխանությունները ջանքեր գործադրեցին, միևնույնն է` Կատալոնիայի անկախության համար մղվող շարժումը չմարեց անգամ առաջնորդների նկատմամբ դաժան պատժամիջոցներից հետո։ Ինչպես հայտնի է, Իսպանիայի գերագույն դատարանը անօրինական ճանաչեց Կատալոնիայի անկախության հանրաքվեն, որը կայացել էր 2017 թվականի հոկտեմբերին։ Ավելին` կենտրոնական իշխանությունը նույնիսկ փորձեց վերացնել ապստամբ նահանգի ինքնավարությունը, Կատալոնիայի կառավարության բազմաթիվ անդամներ էլ հայտնվեցին բանտում։ Բայց «անջատողական» խորհրդարանի արձակումից հետո երկրամասում անցկացված արտահերթ ընտրությունները հաստատեցին, որ բռնաճնշումները միայն ավելի ուժեղացրին ինքնիշխանության համար պայքարելու կատալոնական վճռականությունը։ Անկախությանը կողմ հանդես եկող կուսակցությունները կրկին համոզիչ հաղթանակ տարան։ Միևնույն ժամանակ եվրոպական արդարադատությունը հավանության չարժանացրեց Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի նկատմամբ դատական հետապնդումների փորձերը (վերջինս թաքնվել էր Իսպանիայի իշխանություններից)։ Հարևան Իտալիայի դատարանը, որտեղ ժամանակավոր հաստատվել էր Պուչդեմոնը, մերժել էր արտահանձնել նրան Իսպանիային։
Սևան Նիշանյան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Գործարք, թե ճնշում Թուրքիայից. ինչո՞ւ է Հունաստանը Նիշանյանին անցանկալի անձ հայտարարել
Ստեղծված իրավիճակում Իսպանիայի քաղաքական ղեկավարությունն ընտրություն չուներ։ Պաշտոնական Մադրիդը ստիպված էր համաձայնել երկխոսության մեջ մտնել այն մարդկանց հետ, որոնց շարունակում է «անջատողականներ» անվանել։ Նոյեմբերի 2-ին Կատալոնիայի կառավարության մամուլի քարտուղար Պատրիսիա Պլայան հայտարարեց, որ տեխնիկական խմբերն աշխատում են Իսպանիայի և Կատալոնիայի ղեկավարության ներկայացուցիչների միջև բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ։ Ըստ նրա` սպասվող հանդիպման օրակարգն առնչվելու է Կատալոնիայի անկախության թեմային։ Խորհրդակցությունների մեկնարկի օրը չի հրապարակվում, բայց ամենայն հավանականությամբ բանակցությունները կսկսվեն հունվարին։ Կատալոնիայի ինքնիշխանության համար մղվող պայքարի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը վերջերս հայտարարեց, որ պատրաստվում է վերադառնալ Բարսելոնա և հասնել նրան, որ վերականգնվի չորս տարի առաջ հռչակված ու կենտրոնական իշխանությունների կողմից չեղյալ հայտարարված անկախության մասին հռչակագիրը։
Ադրբեջանը շարունակում է որոշակի հետաքրքրություն ներկայացնել ԱՄՆ–ի համար. Պողոսյան
Այն հանգամանքը, որ Մադրիդը համաձայնել է բանակցել, դեռ չի նշանակում, որ Իսպանիայի իշխանությունը հաշտվել է Կատալոնիայի ինքնիշխանության անխուսափելիության հետ։ Բայց բուն փաստը, որ Պեդրո Սանչեսի վարչակազմն իր ընդդիմախոսներին կլոր սեղանի շուրջ է հրավիրում, ինքնին խոսուն է։ Դատելով ամենից` Սանչեսը լսել է պետության ոչ պաշտոնական ղեկավար, թագավոր Ֆիլիպ 6-րդի հորդորը։ Միապետը դեռ 4 տարի առաջ էր կոչ արել կառավարությանը հրաժարվել առճակատումից և երկխոսության գնալ Բարսելոնայի հետ։ Կատալոնիայում միանշանակ ողջունել են Իսպանիայի կառավարիչների հռետորաբանության փոփոխությունը։ Բարսելոնայում կրկին սկսել են խոսել այն մասին, որ երկու կողմերին բավարարող փոխզիջումային որոշումների հնարավորությունն ամենևին էլ սպառված չէ։
Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Ականապատ տարածքների հաղթաթուղթը, կամ իրականում ի՞նչ է պետք Ալիևին
Կատալոնիայի իշխանությունները միշտ էլ կառուցողական երկխոսության պատրաստակամություն են հայտնել կենտրոնական կառավարության հետ, բայց պայմանով, որ Մադրիդը անկախության մասին հռչակագիրը չեղարկելու պահանջ չի ներկայացնի։ Կառլես Պուչդեմոնը բազմից հասկացրել է, որ ինքն ու իր համախոհները պատրաստ են որոշակի զիջումների գնալ։ Մի անգամ նա նույնիսկ ակնարկել էր, թե կոնկրետ որտեղ է պետք փոխզիջում փնտրել։ Ամենևին էլ պատահական չէր, որ Պուչդեմոնը լրագրողների ներկայությամբ ասել էր` եթե Մադրիդը ճանաչի Կատալոնիայի անկախության հռչակագիրը, ինքը չի հրաժարվի իսպանական անձնագրից։ Ապստամբ նահանգի նախկին ղեկավարը նշել էր, որ ցանկանում է լինել Կատալոնիայի Հանրապետության քաղաքացի և միաժամանակ Իսպանիայի թագավորի հպատակ։ Այսինքն պետք է հասկանալ, որ փոխզիջումը նա տեսնում է որոշակի միջանկյալ կարգավիճակ գտնելու մեջ, որը թույլ կտա Կատալոնիային անկախ պետություն համարվել, բայց միևնույն ժամանակ որոշ պարտավորություններ պահպանել Իսպանիայի առաջ։ Միանշանակ է մեկ բան` Բարսելոնայի և Մադրիդի հարաբերությունները Կառլես Պուչդեմոնը հորիզոնական հարթությունում է տեսնում։
Նախևառաջ պետք է փրկել Արցախի ապագան. Բաբայանը` «Ճանաչում հանուն փրկության» թեզի մասին
Համաշխարհային պրակտիկայում չկա մշակված մոդել, որը թույլ կտա իրականացնել նկարագրված սխեման։ Բայց միջազգային միջնորդները շատ են սիրում նման ծրագրեր առաջարկել տարածքային հակամարտության մեջ գտնվող կողմերին։ Այս առիթով հիշվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկների փաթեթը, որը 1998 թվականի գարնանը քննարկման դրվեց ղարաբաղյան հակամարտության երեք կողմերի առաջ։ Միջնորդների նախաձեռնությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կողմից այսպես կոչված «Ընդհանուր պետության» ստեղծում էր ենթադրում։ Ըստ ամենայնի նման մի բան կցանկանար տեսնել Կառլես Պուչդեմոնը։ Գուցե Իսպանիայի և Կատալոնիայի ընդհանուր պետության ստեղծումն իսկապես թույլ տա կարգավորել անլուծելի թվացող դարավոր վեճը։
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Ինչն է կապում Հայաստանին և միջուկային զենք ունեցող Հնդկաստանին. նոր խաղացող տարածաշրջանում
Պաշտոնական Մադրիդը համոզվել է, որ ազգային շարժումը ճնշելու փորձերն անարդյունավետ ու անհեռանկարային են։ Իսպանիայի իշխանությունները մտադիր են այսուհետ խուսափել ուժային մեթոդներից և սկսում են զգուշավոր պատրաստակամություն դրսևորել Կատալոնիայի ժողովրդի կամքի հետ հաշվի նստելու հարցում։ Իսպանական ապստամբ նահանգի դեպքը ցույց է տալիս ամբողջ աշխարհում նկատվող համընդհանուր մի միտում, որը վկայում է ազգի ինքնորոշման իրավունքի առաջնահերթության մասին։ Միայն Եվրոպայում ինքնուրույնության ձգտող շուրջ տասնյակ շրջաններ քայլ առ քայլ մոտենում են պետական ինքնիշխանության ձեռքբերմանը։ Եվ գրեթե բոլոր դեպքերում «մայր երկրի» իշխանությունները հարգանք են դրսևորում ժողովրդի ընտրությանը։
ԵԱՀԿ Մինսկի խումբն առանց օրակարգի է մնացել․ Երևանում Արցախի հարցով լսումներ անցկացվեցին
2008 թվականին Գրենլանդիայում հանրաքվե կայացավ, որի ժամանակ քաղաքացիների 75 տոկոսը կողմ արտահայտվեց անկախությունից քիչ տարբերվող կարգավիճակի համար։ Դանիայի կառավարությունը համաձայնեց։ Շուտով հանրաքվե կկայանա նաև Ֆարերյան կղզիներում, որի բնակիչներն ուզում են դուրս գալ Դանիայի վերահսկողությունից։ Կոպենհագենում այս ձգտմանն ըմբռնումով են մոտենում և ինքնորոշումը ճնշելու մտադրություն չունեն։ Ընդամենը մի քանի հազար ձայն չբավականացրեց Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցներին։ 2018 թվականի դեկտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքում խաղաղօվկիանոսյան այս արշիպելագը մնաց Ֆրանսիայի կազմում։ Բայց Փարիզում խոստացան հաշվի առնել կալեդոնիացիների կամքը, նույնիսկ եթե այն հիասթափեցնի նրանց։ Հետաքրքրական էր Քվեբեկի անկախության հարցի վերաբերյալ Կանադայի գերագույն դատարանի որոշումը։ Վճռում նշված էր, որ թեև երկրի սահմանադրությունը Քվեբեկին իրավունք չի տալիս միակողմանի կարգով անկախություն հռչակելու համար, բայց ժողովրդի կամքն ամենից վեր է։ Կանադայի դատավորները որոշեցին, որ եթե Քվեբեկի բնակչության մեծամասնությունը հանդես գա անկախության օգտին, դաշնային կառավարությունը պարտավոր է բանակցություններ սկսել առանձնանալու մասին։
«Անջատողականության» հանդեպ հանդուրժող են նաև Լոնդոնում։ Ուելսում կառավարության անդամները վերջերս հատուկ հանձնաժողով ստեղծեցին, որը քննարկելու է տարածաշրջանը Մեծ Բրիտանիայից անջատելու հարցը։ Միացյալ Թագավորության իշխանությունները չեն շտապում չեղարկել հանձնաժողովի ստեղծման որոշումը։ Նույնն էր նաև Շոտլանդիայի դեպքում։ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատը թույլատրեց շոտլանդացիներին հանրաքվե անցկացնել առանձնանալու հարցով։ Լոնդոնում որոշեցին` եթե շրջանի բնակչության մեծ մասը կողմ լինի ինքնիշխանությանը, Մեծ Բրիտանիան կճանաչի Շոտլանդիայի անկախությունը։ 2014 թվականին հանրաքվեին մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը դեմ էր արտահայտվել թագավորության կազմից դուրս գալուն, բայց Բրեքսիթի առաջացրած խնդիրները շատ բան փոխեցին։ Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթերջենը խոստանում է կրկին հանրաքվեի անցկացման հասնել։ «The Independent» թերթի համար «BMG» գործակալության անցկացրած սոցհարցումը ցույց տվեց, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները համաձայն են, որ շոտլանդացիների և իռլանդացիների ինքնորոշման իրավունքը ճանաչվի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին  - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Ինչ է թաքնված Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդ դառնալու Վրաստանի ցանկության հետևում
Անգլիական մոտեցումը Բաքվում շատերին է վախեցնում։ Ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց այն ակնարկը, որն արել էր Ադրբեջանում Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդիգը։ Բաքվի «Խազար» համալսարանում ելույթ ունենալիս` դիվանագետն ըստ էության կոչ էր արել Իլհամ Ալիևին հետևել Դևիդ Քեմերոնի օրինակին։ «Շոտլանդիայի որոշ բնակիչներ չեն ցանկանում մնալ Մեծ Բրիտանիայի կազմում։ Պատերազմ սկսելու փոխարեն մենք հանրաքվե կանցկացնենք։ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հետ կապված իրավիճակի պարագայում նույնպես հանրաքվեն պետք է լինի ելքը», – նկատել էր Սիդիգը։
Այդպիսով, ակնհայտ է դառնում, որ Արևմուտքում ինքնորոշման իրավունքի նկատմամբ վերաբերմունքը սկսում են գերագնահատել։ Բայց շոտլանդացիների, կատալոնացիների, գրենլանդացիների, ֆարերացիների, կալեդոնացիների, էրիթրեացիների, տիմորցիների, կոսովարների իրավունքը ճանաչող համաշխարհային հանրությունը կարծես թե պատրաստ չէ հաշտվելու այն մտքի հետ, որ Արցախի ժողովուրդը վաղուց է ինքնորոշվել և իր ընտրությունը փոխելու մտադրություն չունի։
Արցախի բնակիչների ցանկությունը ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությունն է. Բեգլարյան
Լրահոս
0