00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ստանալու նպատակ չունի. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ շենքը
ՌԴ ԱԳՆ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2021
Բաժանորդագրվել
Ռուս սահմանապահները կոնֆլիկտային իրավիճակները կանխելու և միջադեպերը կարգավորելու նպատակով տեղակայված են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ստանալու նպատակ չունի։ Այս մասին ասվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարության ստորագրման 1 տարին լրանալու առիթով ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավտոճանապարհները նույնպես պետք է բացվեն. Փաշինյանը` ապաշրջափակման մասին
«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ երկար և սերտ բարեկամություն, բոլոր ազիմուտներով մեծածավալ գործընկերություն է կապում,- ասվում է փաստաթղթում։ -Մենք` փոփոխված տարածաշրջանային իրողությունները հաշվի առնելով՝ հանդես ենք գալիս հանուն միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ կիրառման»։
Դիվանագիտական ներկայացուցչությունում ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է համարձակ հերքել սոցցանցերում և համացանցային ռեսուրսներում տեղեկատվական հոսքերն այն մասին, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն իբրև թե ուղղված էին» «Լեռնային Ղարաբաղի անջատմանը», Ադրբեջանին նրա «հանձնմանը», Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն։ «Նման հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում, ակնհայտ արտաքին պատվեր են կատարում և որևէ աղերս չունեն իրականության հետ», – նշել են ԱԳՆ–ում։
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Կապերի ապաշրջափակման բանակցությունների ո՞ր ձևաչափն է ընդունելի․ մեկնաբանում է Զախարովան
Ինչպես նշել են նախարարությունում, Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները կողմերին չեն պարտադրվել, այլ հիմնվել են շահերի հավասարակշռության վրա, չափազանց հարգալից վերաբերմունք են նախատեսել Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։
«Մեր նախաձեռնություններից շատերը չի հաջողվել համաձայնեցնել, և դա նորմալ է։ Փոխարենն արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, չարչարանքի գնով է ձեռք բերվել և արդյունավետ կիրառվում է գործնականում», – ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում։
Փաշինյանն առաջարկել է Արցախում ուժեղացնել միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմները
Նշվում է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման գործարկման հարցում։
«Կարծում ենք, որ խնդրի երկարատև լուծումը հայ–ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումն է՝ հետագա սահմանագծմամբ։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև կողմերի հարցմամբ տրամադրել անհրաժեշտ քարտեզները, կիսվել այլ երկրների հետ ունեցած սահմանագծման հարուստ փորձով», – նշել են ՌԴ ԱԳՆ–ում։
Ռուս սահմանապահները կոնֆլիկտային իրավիճակները կանխելու և միջադեպերը կարգավորելու նպատակով տեղակայված են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում, նշել են ՌԴ ԱԳՆ–ում։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
Մոսկվայում կայացել է Գրիգորյանի, Օվերչուկի և Մուստաֆաևի եռակողմ հանդիպումը
Շուրջօրյա ռեժիմով կազմակերպված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահ գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը` արդիական տեղեկատվության փոխադարձ փոխանակման համար։ Հայ–ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորման համատեղ աշխատանքի առանցքային տարրերից է եռակողմ աշխատանքային խմբի ստեղծումը։
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ութ նիստերի արդյունքում` հարևան երկրների տրանսպորտային հաղորդակցության հասանելիություն ստանալու հնարավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության վերականգնման համար կոնկրետ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների նկարագրությամբ զեկույցներ են ներկայացվել։
Հայտարարություններում միջանցքների մասին խոսք չկա. Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետին
«Դա կբարձրացնի տարածաշրջանի տրանզիտային գրավչությունը, և լրացուցիչ ներդրումներ կներգրավվի։ Ռուսաստանի և Հայաստանի համար այդ առիթով լրացուցիչ հեռանկարներ են բացվում «Հյուսիս–Հարավ» միջազգային զարկերակի իրականացման համար», – նշել են ՌԴ ԱԳՆ–ում։
«Հատկապես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի շուրջ ԶԼՄ–ներում տարածված իրավիճակի ներքո պակաս կարևոր չէ այն, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա, որոնցով անցնելու են», – հիշեցրել են ՌԴ ԱԳՆ-ում։
Լրահոս
0