Սաակաշվիլին հեղաշրջում է ծրագրում բանտից. Վրաստանի պետական անվտանգության ծառայություն

© AFP 2020 / JOHN THYSՄիխեիլ Սաակաշվիլի
Միխեիլ Սաակաշվիլի - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2021
Միխեիլ Սաակաշվիլի
Բաժանորդագրվեք
Գերատեսչությունից հայտնում են, որ որոշ քաղաքական խմբավորումներ մտադիր են արգելափակել պետական կառույցների շենքերը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն արդեն ավելի քան մեկ ամիս կալանավորված է, կոորդինացնում է ընդդիմության գործունեությունը բանտից՝ նպատակ ունենալով բռնի միջոցներով տապալել երկրի իշխանությունը, հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։
Վրացական ընդդիմությունը նոյեմբերի 6-ին հայտարարել է Ռուսթավի բանտի դիմաց մշտական բողոքի ակցիաներ սկսելու մասին։ Պահանջելու են, որ Սաակաշվիլիին տեղափոխեն քաղաքացիական կլինիկա։

«Դատապարտյալ Սաակաշվիլին իշխանությունը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ է ծրագրում։ Նա իրեն այցելողների միջոցով հրահանգներ է տալիս տարբեր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին»,- ասվում է իրավապահների հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ որոշ քաղաքական խմբեր նախատեսում են արգելափակել պետական կառույցների շենքերը, մասնավորապես՝ Վրաստանի խորհրդարանի, կառավարական ապարատի, նախագահի աշխատակազմի, արդարադատության նախարարության, ՆԳՆ-ի շենքերը, ինչպես նաև արգելափակել մուտքը դեպի ՔԿՀ։
«Պետական անվտանգության ծառայությունը օրենքով սահմանված կարգով միջոցներ կձեռնարկի հանցագործությունները կանխելու և զսպելու համար, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն», - ասված է պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ։
Սաակաշվիլին, Վրաստանի սահմանը հատելիս, բեռնատարում նկարել է ինքն իրեն. տեսանյութ
Հիշեցնենք` Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։
Իրավիճակ է փոխվել. փաստաբանը հույս ունի, որ Սաակաշվիլիին ներում կշնորհեն
Միխեիլ Սաակաշվիլի - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
«Փաշինյանը պայքարում էր օլիգարխի դեմ». Սաակաշվիլին դիմել է Վրաստանին ու հիշել Հայաստանը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала