Շիրակի մարզում վարորդն անհայտ մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին ու փախել

© Photo : official site of MES of RA ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին
ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկաններն ու քննիչները համատեղ գործողություններ են ձեռնարկել մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզում այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 08։00-ի սահմանում անհայտ վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում վրաերթի է ենթարկել 55-60 տարեկան տղամարդ հետիոտնի։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը փախել է դեպքի վայրից։
Վրաերթ Երևանում. միջին տարիքի կինը տեղում մահացել է
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
ՃՏՊ Տաշիր-Ստեփանավան ճանապարհին. վարորդը մահացել է հիվանդանոցում
Լրահոս
0