Ո՞վ կփոխարինի Աննային Artik&Asti խմբում․ համացանցում դեռ չեն «մարսել» դուետի բաժանումը

© Sputnik / Евгений Биятов / Անցնել ֆոտոբանկԱննա Ձյուբա
Աննա Ձյուբա - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2021
Աննա Ձյուբա
Բաժանորդագրվեք
Լուրը, որ Աննա Ձյուբան հրաժեշտ է տալու խմբին, զայրացրել է երկրպագուներին։ Համացանցում մտածում են, թե ով է փոխարինելու երգչուհուն։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ռուսական Artik & Asti փոփ-դուետի բաժանման լուրերը մի քանի օր է` քննարկվում են համացանցում։ Տասը տարի բեմում միասին հանդես եկած Արթիկը և Աննա Ձյուբան հայտնել են, որ դուետը այլևս չի լինելու նույն կազմով։ Աննան ասել է, որ լքում է խումբը, քանի որ ուզում է իրեն տրամադրել ամուսնուն և տնական կյանքին, գրում է Starhit-ը։
«Անյան հավանաբար կսկսի իր սոլո կարիերան, իսկ ես կշարունակեմ անել այն, ինչով զբաղվել եմ ամբողջ կյանքում՝ գրել երգեր, փնտրել նոր տաղանդներ և օգնել նրանց ինքնադրսևորվել», - ասել է Արթիկը։
Երկրպագուները հրաժարվում էին հավատալ, որ Աննան իսկապես լքում է դուետը` ասելով, որ երևի կատակ է կամ PR։
ԱՄՆ-ի բանտերից մեկում մանկական երգով տանջել են բանտարկյալներին․ նրանք դիմել են դատարան
Բայց համոզվելով, որ ամեն ինչ իրական է` երկրպագուները սկսել են ենթադրել, թե ով կփոխարինի անփոխարինելի թվացող Աննային։ Երկրպագուների կարծիքով` երգչուհու տեղը կարող է զբաղեցնել 28-ամյա Մերի Գուն, որը հայտնի է «Don't Get Used» հիթով։ Նաև TikTok-ում տեսանյութ է տարածվում, որտեղ ասվում է, որ ծագող աստղ Չեզարան կարող է դառնալ դուետի մենակատարը:
«Սկզբում պարծենում էր, հիմա չի դիմանում»․ Սվետլանա Լոբոդան՝ հայ սիրեցյալի մասին
Նշենք, որ Artik&Asti-ն հայտնի է իր պարային հիթերով՝ «Девочка, танцуй», «Чувства», «Все мимо», «Истеричка» և այլն։
Авраам Руссо - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2021
Աբրահամ Ռուսոն Երևանում է․ նա շնորհավորում է Սամվել Ալեքսանյանի դստեր տարեդարձը. տեսանյութ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала