Գյումրիում ավտոտնակներ են այրվել

© Photo : official site of MES of RA Գյումրիում ավտոտնակներ են այրվել
Գյումրիում ավտոտնակներ են այրվել - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Բաժանորդագրվեք
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Այս գիշեր ժամը 00:55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի տներից մեկում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրշեջ, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Հրազդանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմինտերնի փողոցի 2-րդ շարքի տներից մեկի մոտակայքում գտնվող 2 ավտոտնակների տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:23-ին, մարվել՝ 02:30-ին: Այրվել են երկու ավտոտնակների (մոտ 75 քմ) տանիքների փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала