Հայազգի բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը IBO վարկածով միջազգային չեմպիոն է դարձել

© Photo : Facebook / Арам ФаниянБоксер Арам Фаниян на тренировке
Боксер Арам Фаниян на тренировке - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Բաժանորդագրվեք
Ուկրաինայում բնակվող 24-ամյա բռնցքամարտիկի համար սա առաջին արտագնա մենամարտն էր:
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Առաջին կիսամիջին քաշային կարգում WBO Oriental գոտուն տիրապետող Արամ Ֆանիյանը Գերմանիայում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ պարտության է մատնել գերմանացի Տիմո Շվարցկոպֆին ու նվաճել երկրորդ գոտին։ Տեղեկությունը հայտնում է isport.ua կայքը։
Հաղթանակը Ֆանիյանին է շնորհվել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 95-93, 96-93, 97-92: Մենամարտն անցկացվել է IBO վարկածով միջազգային չեմպիոնի թափուր տիտղոսի համար։
Նշենք, որ Շվարցկոպֆը նոկդաունի է ենթարկվել 2-րդ, իսկ Ֆանիյանը՝ 8-րդ ռաունդում: Ուկրաինայում բնակվող 24-ամյա Ֆանիյանի համար սա առաջին արտագնա մենամարտն էր: Նա իր վերջին մենամարտն անցկացրել է Լվովում, որտեղ հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը ուզբեկ Մուհամեդսալիմ Սոտվոլդիվի դեմ մենամարտում:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала