«Ինչպիսի գիշեր էր, իմ սեր»․ Ջոնսոնը իր հայ կնոջ հետ ֆիլմի շնորհանդեսի է մասնակցել

© AFP 2020 / FREDERIC J. BROWNДуэйн Скала Джонсон с женой Лорен Хэшьян
Дуэйн Скала Джонсон с женой Лорен Хэшьян - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Բաժանորդագրվեք
Ամերիկահայ կինը խոստովանել է, որ վերջին երկու տարիների ընթացքում նրանք միասին չէին ներկայացել հանրությանը։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Ամերիկացի հայտնի դերասան, շոումեն և ռեսթլեր Դուեյն Ջոնսոնի («Ժայռը») կինը՝ Լորեն Հաշյանն ամուսնու հետ համատեղ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ Լուսանկարն արվել է «Կարմիր ծանուցում» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ։
Հեշյանը խոստովանել է, որ վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ է, որ միասին երևացել են հանրության առջև։
«Ես այնքան հպարտ եմ, որ այս երեկո այս էներգետիկան քեզ հետ կիսեցի»,- գրել է Հաշյանը: Դուեյն Ջոնսոնը մեկնաբանություններում պատասխանել է կնոջը։ «Ինչպիսի գիշեր էր, իմ սեր»,- գրել է «Ժայռը»։
Հետևորդները շնորհավորել են զույգին ֆիլմի շնորհանդեսի առիթով, մաղթել հաջողություն հետագա ստեղծագործական գործունեություն մեջ։
Հիշեցնենք՝ ամերիկացի դերասանն ու նրա կինը` ամերիկահայ Լորեն Հաշյանը, երկու դուստր ունեն` հինգ տարեկան Ժասմինն ու երկու տարեկան Թիանան։ Նրանք ամուսնացել են 2020 թվականի օգոստոսին։ Ամուսնության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Հավայան կղզիներում: Դուեյն Ջոնսոնին սոցցանցերի հայկական տիրույթում շատ են սիրում ու անվանում են «մեր փեսա»։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала