Խորհրդային «Տիտանիկը». «Արմենիա» ջերմանավի կործանման գաղտնիքը

© Photo : Public domain«Արմենիա» ջերմանավը
«Արմենիա» ջերմանավը - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
«Արմենիա» ջերմանավը
Բաժանորդագրվեք
1941թ–ի նոյեմբերի 7–ին Սև ծովում տեղի ունեցած ողբերգությունը, տարբեր տվյալներով, խլել է 5000-7000 մարդու կյանք։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Ուղիղ 80 տարի առաջ տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշորագույն ծովային աղետներից մեկը` գերմանացիները խորտակեցին սանիտարական «Արմենիա» ջերմանավը»։
«Արմենիա» ջերմանավը կառուցվել էր 1928 թ.-ին Լենինգրադի Բալթյան գործարանում, այն Սև ծովի վեց լավագույն ուղևորատար նավերից էր։
© Sputnik / В. Басевич / Անցնել ֆոտոբանկ«Արմենիա» ջերմանավը
«Արմենիա» ջերմանավը
 - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
«Արմենիա» ջերմանավը
Մեծ հայրենական պատերազմի սկսվելուց հետո նավը ծառայում էր ռազմական նպատակների համար` այն դարձավ լողացող հոսպիտալ. նավում կարելի էր առաջին օգնություն ցուցաբերել ու տեղափոխել 400 վիրավորի։
1941թ. հոկտեմբերի վերջին Ղրիմում աղետալի վիճակ էր, և նավով փոխադրում էին ոչ միայն վիրավորների, այլև փախստականների։ Վերջին անգամ նավը տեղափոխել է հսկայական թվով վիրավորներ, տեղի բնակիչներին, Ղրիմի կուսակցական ղեկավարներին, Սևծովյան նավատորմի գլխավոր ռազմական հոսպիտալի անձնակազմին, ինչպես նաև հույժ գաղտնի բեռ։
Անփութությունից ծնված պարտություն, կամ Հայրենականի սկզբի և Արցախյան պատերազմի նմանությունը
Կապիտան Պաուշևսկին գիտեր, որ հսկողության բացակայության դեպքում միայն մութ գիշերվա շնորհիվ նավը կարող է անվտանգ հեռանալ, և հակառակորդի ավիացիան չի կարող հարձակվել «Արմենիայի» վրա։
Սակայն նավը ծով է դուրս է եկել ոչ թե գիշերը, այլ ցերեկը։ Տվյալները հակասական են. կապիտանն անձա՞մբ է այդ որոշումը կայացրել, թե՞ նրան «վերևից» են հրամայել։
Церемония перезахоронения останков участника ВОВ Егиша Ованнисяна (25 октября 2021). Талин, Арагацотн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Թալինում հողին հանձնեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակցի մահվան վայրից բերված հողը
Պաշտոնական տվյալներով` զոհվել է 5000 մարդ, միայն ութ մարդ է փրկվել։ Շատ հարցեր է հարուցում այն փաստը, որ այդ ողբերգական միջադեպի վերաբերյալ փաստաթղթերը ոչնչացվել են 1949թ-ին։ Որոշ տվյալներով` գերմանացի վետերանների միջոցով փորձել են գտնել տորպեդակրի անձնակազմին, որը հարձակվել է «Արմենիայի» վրա, որպեսզի ճշտեն ջերմանավի կործանման դետալները և կոորդինատները։ Պատասխանն անսպասելի էր` արխիվը տարվել է ԽՍՀՄ։
«Արմենիայի» ողբերգությունը մինչև հիմա Հայրենական մեծ պատերազմի մութ էջերից է, քանի որ այս պատմության շատ հարցեր այդպես էլ պատասխան չեն ստացել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала