00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոյեմբերի 9-ից հետո 28 զոհ ենք ունեցել․ Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanАрмянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении
Армянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Բաժանորդագրվել
Վարչապետը հիշեց վերջին դեպքերից մեկը, երբ Արցախում վիրավորվել էր խաղաղ գյուղացի՝ տրակտորով աշխատանքներ կատարելիս։ Նրա խոսքով՝ գյուղացու կողքին էլ խաղաղապահ էր եղել։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք 28 զոհ ու նաև վիրավորներ ենք ունեցել։ Այսօր Առաջին ալիքի հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ պատերազմը դադարել է եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Նոյեմբերի 9-ին հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա․ Փաշինյան
«Այս առումով շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը պատերազմը դադարեցնելու գործում, նաև պետք է արձանագրեմ, որ հայտարարության շատ կարևոր կետերից մեկն ամբողջությամբ իրագործվել է՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապհներ, որոնց գործունեությունը մենք բարձր ենք գնահատում, և որոնք այսօր ԼՂ-ում անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են»,- նշեց Փաշինյանը։
Նա նաև հավելեց, որ կրակի դադարեցման ռեժիմը Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ չի պահպանվում, և դա արձանագրել են նաև ռուս խաղաղապահները։ Վարչապետը հույս ունի, որ այդ դեպքերի պատշաճ հետաքննություն կիրականացվի, և կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ։
Ремонт дороги Капан-Татев - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Միջանցքի հետ կապված թեման փակված է․ Փաշինյան
Վարչապետը հիշեց վերջին դեպքերից մեկը, երբ Արցախում վիրավորվել էր խաղաղ գյուղացի՝ տրակտորով աշխատանքներ կատարելիս։ Փաշինյանի խոսքով՝ վիրավորման պահին տրակտորի մեջ՝ գյուղացու կողքին նաև ռուս խաղաղապահ էր եղել։
Նա նաև ընդգծեց, որ հայ-ադրբեջանական սահմանագծին ևս հրադադարի ռեժիմի խախտումներ են ունենում տեղի ունենում։ Անդրադառնալով եռակողմ հայտարարության՝ ադրբեջանական կողմից խախտումներին, Փաշինյանը մատնանշեց այն, որ ռազմագերիներն ու պահվող այլ անձինք մինչև այսօր ազատ արձակված չեն, բացի այդ, ի հեճուկս հայտարարությանը, մինչ օրս ապահովված չէ Շուշիի և Հադրութի հայ բնակչության վերադարձի իրավունքը։
Նա նշեց նաև, որ նոյեմբերի 9-ից հետո Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու այն, որ մեր զինվորները շարունակում են զոհվել, մտահոգություն է առաջացնում, թե Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ։
Լրահոս
0