Ռուս զինվորականները Սև ծովում հետևում են ԱՄՆ-ի նավերին. Շոյգու

© Пресс-служба Минобороны РФ / Անցնել ֆոտոբանկМинистр обороны РФ Сергей Шойгу
Министр обороны РФ Сергей Шойгу - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Բաժանորդագրվեք
ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարծում է, որ արևմտյան ուժերը փորձում են ստուգել ռուսական բանակի պատրաստվածությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Ռուս զինվորականները Սև ծովում հետևում են ԱՄՆ ռազմանավերին և չպետք է նրանց կողմից սադրանքներ թույլ տան։ «Ռոսիա-1» հեռուստաալիքով «Մոսկվա․Կրեմլ․ Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Ռուսաստանը կզարգացնի ռազմական համագործակցությունն Իրանի հետ. Շոյգու
«Երբ Սև ծով է մտնում ոչ թե տարածաշրջանային տերության նավը, երբ մենք հասկանում ենք, որ դրա վրա զենքը բարձր ճշգրտության է, մեծ հեռահարության է, բնականաբար, մենք հետևում ենք նրան, մենք ուղեկցում ենք այն։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած պահի հնարավոր են ցանկացած սադրանքներ, ինչպես դա եղել է ոչ այնքան վաղուց բրիտանական նավի հետ, և, իհարկե, մենք չպետք է թույլ տանք նման բաներ», - ասել է նախարարը:
Շոյգուի խոսքով՝ դրանով արևմտյան ուժերը, այսինքն՝ ոչ միայն ԱՄՆ-ն, փորձում են ստուգել ռուսական բանակը որքանով է այն պատրաստ, ինչպես է կազմակերպված սևծովյան ափի պաշտպանության ամբողջ համակարգը:
Պուտինն ու Շոյգուն հանգստացել են Սիբիրում - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Պուտինն ու Շոյգուն հանգստացել են Սիբիրում. Կրեմլը տեսանյութ է հրապարակել
«Հետագայում, ինչպես ես հասկանում եմ, նրանք զորավարժություններ կունենան մեր հարևանների հետ՝ վրացական, ուկրաինական նավատորմերի հետ։ Բայց մենք էլ ենք զորավարժություններ անցկացնում ու անցկացնելու ենք», - հավելել է նախարարը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Սև ծով է մտել թևավոր հրթիռներով զինված ԱՄՆ-ի «Պորտեր» Էսկադրային ականակիրը, որին հետևում են ՌԴ սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала