00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապառոսի անսպասելի և համարձակ որոշումները. ինչպես է հավաքականը պատրաստվում հանդիպումներին

© Photo : Hakob Berberyan / Football Federation of ArmeniaՀայաստանի հավաքականի մարզում
Հայաստանի հավաքականի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Հայաստանի հավաքականի մարզում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի աշխարհի առաջնության Եվրոպական ընտրական մրցաշարի J խմբում Գերմանիան ապահովել է իր հաղթանակը։ Երկրորդ տեղին հավակնում են երեք թիմեր, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականը։
Նոյեմբերի 11-ին և 14-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների հետ։
Ընտրական J խմբում վիճակահանությունից հետո էլ պարզ էր, որ հաղթողի հիմնական հավակնորդը Գերմանիայի հավաքականն է։ Ճիշտ է, մրցաշարի ընթացքում գերմանացիները «սայթաքեցին» Հյուսային Մակեդոնիայի հետ խաղում, բայց հետո Բունդեսթիմի ավելի բարձր կարգն իրենն ասաց, ու նոր մարզչի գլխավորությամբ աշխարհի քառակի չեմպիոն թիմը վստահ հասավ իր նպատակին։
Ֆուտբոլի գնդակ - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Ռուսաստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստները. նրանք կարող են լինել հավաքականի թեկնածուներ
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նոյեմբերի 4-ին հրապարակեց հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի խաղերից առաջ։ Մինչև այդ էլ պարզ էր, որ մեր մարզիչը խնդիր է ունենալու կենտրոնական պաշտպանի դիրքում։ Բացի որակազրկված Վարազդատ Հարոյանից ու Տարոն Ոսկանյանից (երկուսն էլ կենտրոնական պաշտպան են), մարզիչը պետք է հասկանա, թե ով կարող է փոխարինել նաև Էդուարդ Սպերցյանին ու Սարգիս Ադամյանին, որոնք նույնպես որակազրկված են։
Կենտրոնական պաշտպանների փոփոխությունների հետ կապված Կապառոսը նախորդ խաղերում կարծես թե պատասխանեց, թե ով կխաղա ֆորսմաժորային իրավիճակում։ Հրայր Մկոյանը հրավիրվել էր հավաքական, բայց խաղադաշտ դուրս չեկավ։ Հիմա «Արարատի» փորձառու պաշտպանի հետ էլ հույս կապել հնարավոր չէ. նա վնասվածք ունի։ Մակեդոնացիների հետ խաղին հրավիրված հնարավոր կենտրոնական պաշտպանների մեջ կա միայն մեկ ֆուտբոլիստ՝ Անդրե Կալիզիրը։ Բայց դեռ հայտնի չէ, թե ինչ մարզավիճակում է նա, քանի որ խաղային տևական դադարի մեջ էր գտնվում վնասվածքի պատճառով։ Եթե ընդունենք, որ Կալիզիրը կխաղա մեկնարկային կազմում (ուրիշ տարբերակ փաստացի չկա), ապա միակ ֆուտբոլիստը, որը կարող է խաղալ նրա կողքին, Հովհաննես Հանբարձումյանն է։ Բայց Համբարձումյանն էլ որոշ ժամանակ վնասվածքից էր ապաքինվում, այսինքն` այս դեպքում էլ մարզավիճակի խնդիրն առկա է։

Պաշտպանների ցուցակն ավելի շատ Գերմանիայի հետ խաղի համար է ստացվում, քան Հյուսիսային Մակեդոնիայի։ Որակազրկումից հետո գերմանացիների հետ կարող են խաղալ և՛ Հարոյանը, և՛ Ոսկանյանը։ Իսկ թե ինչու հավաքական չի հրավիրել Արթուր Քարտաշյանը` գիտի միայն գլխավոր մարզիչը։ Քարտաշյանը «Սևանի» կազմում առանցքային ֆուտբոլիստ է, իսկ Պրեմիեր Լիգայի նորեկ «Սևանը» առաջնության վերջին 10 խաղերից 9-ում սեփական դարպասն անառիկ է պահել։ Եվ այդ արդյունքին հասել է իհարկե նաև Քարտաշյանի խաղի շնորհիվ։ Բացի այդ էլ այնպես չէ, որ Արթուրը հավաքական ընդհանրապես չի հրավիրվել։

Կիսապաշտպանությունում ֆուտբոլիստների ընտրության հնարավորությունն անհամեմատ շատ է։ Սպերցյանի և Ադամյանի բացակայությունը իհարկե ցանկալի չէր, բայց միջին գծի խաղացողների հայտացուցակում տարբեր վարիացիաների Կապառոսը կարող է դիմել։ Մխիթարյանի ներկայությունը գլխավոր մարզչին հնարավորություն է տալիս «փակել» մարտավարության «բաց» տեղերը։ Իհարկե հնարավորության դեպքում Կապառոսը կարող էր խաղադաշտ դուրս բերել Սպերցյանին կամ Ադամյանին, բայց նրանց խաղային դիրքերում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղալ պահանջվող չափորոշիչներով։
Հարձակման գիծը մեր հավաքականի համար համեմատաբար նույնը պետք է համարել։ Հարձակվողները միշտ էլ կախված են թիկունքում գործող ֆուտբոլիստների գնդակի մատուցումից, իսկ թիկունքում գործելու են արժանի ֆուտբոլիստներ։ Լուկաս Սելարայինի մարզավիճակն էլ հուշում է, որ մերոնք պետք է ավելի արդյունավետ ու վտանգավոր խաղան առջևի գծում։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի գոլն օգնել է «Ռոստովի» հաղթանակին․ տեսանյութ
Բացի այդ էլ, մեր թիմի գլխավոր մարզիչը լայն ցուցակը հրապարակել է ոչ միայն առաջնորդվելով մեկ խաղին նախապատրաստությամբ, այլ նկատի ունենալով մի քանի օր հետո տեղի ունենալիք Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումը։ Այնպես որ, կոնկրետ խաղին կլինի հնարավորությունների սահմաններում կոնկրետ կազմ։
Հայաստանի ազգային հավաքականի կազմը որոշում է Խոակին Կապառոսը, որն արդեն հայտնի է իր անսպասելի ու համարձակ որոշումներով։ Բացի այդ էլ հենց Կապառոսն է առաջինը պատասխանատվություն կրում ընտրանու արդյունքների համար։ Այնպես որ կազմի ընտրությունը քննարկել կարող ենք, բայց որոշում է իսպանացի մասնագետը։
«Չի կարելի խոսել. խոցելի կդառնաս». Գրիգորյանը` Կապառոսի և Հայաստանի հավաքականի մասին
Ֆուտբոլի աշխարհի առաջնության Եվրոպական ընտրական մրցաշարը մոտենում է ավարտին։ Խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ Е խմբում Բելգիան է ապահովել հաղթանակը, F խմբում` Դանիան, J խմբում` Գերմանիան։ Գերմանիայի հետ նույն խմբում հայտնված Հայաստանը դեռ 2–րդ տեղում հայտնվելու շանս ունի։
Լրահոս
0