Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատվաստվել է

© Photo : Facebook / Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep.Президент Карабаха Араик Арутюнян прививается от коронавируса (8 ноября 2021). Степанакерт
Президент Карабаха Араик Арутюнян прививается от коронавируса (8 ноября 2021). Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Բաժանորդագրվեք
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում պատվաստվել է «COVID-19»-ի դեմ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Հարությունյանը կարևորել է պատվաստումը՝ որպես կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի արդյունավետ միջոց՝ նշելով, որ քաղաքակիրթ մարդկությունը ինչպես «COVID-19»-ի, այնպես էլ նախկինում եղած բոլոր համավարակների դեմ պայքարել է հենց պատվաստման եղանակով:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատվաստվել է - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատվաստվել է
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՀ նախագահը մեկ տարի առաջ վարակվել էր «COVID-19»-ով և, չնայած նրա ցանկությանը, պատվաստման գործընթացը հետաձգվում էր՝ օրգանիզմում առկա հակամարմինների քանակով պայմանավորված:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала