Հայ շախմատիստները հավակնորդների մրցաշարի ուղեգիր չեն նվաճել

© Sputnik / Andranik GhazaryanՇախմատ
Շախմատ - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Շախմատ
Բաժանորդագրվեք
3-ից 6-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստացել խաղալ 2022 թ․-ի Գրան Պրիի սերիայում:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայ շախմատիստներին չի հաջողվել Ռիգայում կայանալիք «Մեծ Շվեյցարական» խոշոր մրցաշարի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճել:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցուցադրել է 7 միավորով 10-րդ տեղը գրաված Գաբրիել Սարգսյանը: Մանուել Պետրոսյանը դարձել է 17-րդը (6,5 միավոր), Լևոն Արոնյանը զբաղեցրել է` 26-րդ (6,5), Սամվել Տեր-Սահակյանը՝ 37-րդ (6), Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 48-րդ (5,5) տեղերը: Անհաջող են հանդես եկել Հայկ Մարտիրոսյանն ու Սերգեյ Մովսիսյանը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 85-րդ և 95-րդ տեղերը:
Լևոն Արոնյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Արոնյանը ոչ ոքի խաղաց, Հովհաննիսյանը հաղթեց. հայ շախմատիստները` Ռիգայի մրցաշարում
Հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճել են 8 միավորով մրցաշարի հաղթող դարձած Ալիրեզա Ֆիրուզջան և 7,5 միավորով երկրորդ տեղը զբաղեցրած ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:
3-ից 6-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստացել խաղալ 2022 թ․-ի Գրան Պրիի սերիայում:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала