00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայազգի շատ երգիչներ վախեցել են երգել». Աբրահամ Ռուսոն Արցախի մասին երգ է կատարել

© Sputnik / Andranik GhazaryanԱբրահամ Ռուսո
Աբրահամ Ռուսո - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Աբրահամ Ռուսո
Բաժանորդագրվել
Երգիչը Երևանում մասնակցել է նաև գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկի ծննդյան տոնակատարությանը։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայկականարմատներով հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն, ով վերջին օրերին գտնվում է Երևանում, նոր նախագիծ է իրականացրել։
Այս մասին նա հայտնել է Sputnik Արմենիայի «ԱրտԲոքս» հաղորդման շրջանակում։
«Հայաստան եմ եկել համատեղելու հաճելին օգտակարի հետ։ Այստեղ նախագիծ է սկսվում մի քանի երգչի հետ, սակայն ես որպես հյուր եմ եկել։ Դրա շրջանակում Արցախի մասին եմ երգել, այն գրել է իմ լավ ընկերը՝ Արսեն Կասիևը։ Կարծում եմ հայազգի շատ երգիչներ վախեցել են երգել, քանի որ երգի մեջ ասվում է «все вы вон отсюда, Арцах наш», բայց ես կարող եմ ասելիքը տեղ հասցնել»,- ասում է Ռուսոն։
Երգիչը հիշեցրել է, որ դեռ 2020 թվականին էլ երգել է Արցախի, առաջնագծում կռվող հայ զինվորների մասին։ Նշենք, որ երգը կոչվում է «Զինվոր որդի», կրկներգում էլ նշվում է՝ «իսկ մայրը սպասում է, և նրա սերը տղային պաշտպանում է»։
Ռուսոն պատմում է, որ Ռուսաստանում նույնպես «Սուպերսթար» նախագծին է մասնակցել, որտեղ արդեն իսկ կատարել է 9 երգ, որոնցից 1-ն է իրենը, մյուսները cover-ներ են տարբեր երգերի։ Աբրահամ Ռուսոն այդ նախագծում նաև ռոք ժանրի երգ է երգել, ինչը երբեք չի արել։ Ասում է՝ նախագծին մասնակցում է, որպեսզի ցույց տա, թե ինչն է իրեն դուր գալիս երգարվեստում։
Խոսելով Հայաստանի ու Արցախի տարածքների մասին`երգիչը շեշտում է, որ կա մի ճշմարտություն. Հայաստանը՝ Հայաստան է, որքան էլ թուրքն ասի, որ Վանն իրենն է, սակայն այդպես չէ, ինչպես նաև Արարատ լեռը։ Ռուսոն շեշտում է՝ արցախյան Տիգրանակերտն էլ 2000 տարի առաջ է ստեղծվել, ուրեմն այդ տարածքը նույնպես պատկանում է հայերին։
Երգիչը նաև ասել է, թե ինչով է պայմանավորված մի քանի երկրի (Կանադայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Հայաստանի) քաղաքացի լինելու հանգամանքը։
Իսկ մայրը սպասում է. Աբրահամ Ռուսոն երգ է նվիրել Արցախում կռվող հայ զինվորներին
«Տիեզերքից երբ նայես երկրագնդին, սահմաններ չես տեսնի, ուրեմն աշխարհը մեկն է, բայց հենց երկրի վրա ամեն ինչ այլ է։ Ես ծնվել եմ Սիրիայում, սակայն այդ երկրի անձնագրով որևէ տեղ հնարավոր չէր գնալ։ Մանկության տարիներին ցանկացած երկիր գնալիս վիզա էր անհրաժեշտ, դժվարություններ կային»,- նշում է Ռուսոն։
Վստահեցնում է` մանկության այդ դժվարությունները լուծելու համար առաջին հերթին ԱՄՆ քաղաքացիությունն է մեծ դեր խաղում։
Հիշեցնենք՝ Աբրահամ Ռուսոն Հայաստան է ժամանել նոյեմբերի 6-ին։ Նա եկել էր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկի ծննդյան տոնակատարությանը մասնակցելու։
Լրահոս
0