https://armeniasputnik.am/20211108/kvotajqi-hamajnqnerin-362-mln-drami-vnas-e-pattsharvel-meghadrvum-en-nakhkin-hamajnqapetnery-35103159.html
Կոտայքի համայնքներին 36.2 մլն դրամի վնաս է պատճառվել. մեղադրվում են նախկին համայնքապետները
Կոտայքի համայնքներին 36.2 մլն դրամի վնաս է պատճառվել. մեղադրվում են նախկին համայնքապետները
Տարված աշխատանքների արդյունքում պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 5.6 մլն ՀՀ դրամը: 08.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-08T15:49+0400
2021-11-08T15:49+0400
2021-11-08T15:51+0400
հհ դատախազություն
մեղադրանք
կոտայք
համայնքի ղեկավար
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/08/34073180_0:165:1600:1065_1920x0_80_0_0_53315bff86abb6bbc3800f2e81000bea.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայիք մարզի մի քանի համայնքներին շուրջ 36.2 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել, որի շրջանակներում հարուցվել է 4 քրեական գործ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։Մասնավորապես, Կոտայքի մարզի Գառնի համայնքի, Չարենցավան խոշորացված համայնքի Կարենիս բնակավայրի, Մեղրաձոր խոշորացված համայնքի և նշված համայնքի Արտավազ բնակավայրի նախկին ղեկավարները մի շարք ապօրինություններ են թույլ տվել։ Հարուցված քրեական գործերով պարզվել է, որ սկսած 2004թ.-ից՝ համայնքների ղեկավարները, պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը շուկայականից էականորեն ցածր՝ սիմվոլիկ վճարներով վարձակալության են հանձնել տարբեր ֆիզիկական անձանց, այդ թվում նաև իրենց հարազատներին, մերձավորներին: Դրանից հետո այդ հողամասերը բազմապատիկ անգամ բարձր վարձավճարներով ենթավարձակալության են հանձնվել հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություններին` բջջային կապի ալեհավաք կայաններ տեղադրելու համար:Արդյունքում համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: Քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ, որոնցից 3-ը՝ նշված համայնքների նախկին ղեկավարներ:Վերոնշյալ 4 քրեական գործերից 2-ը՝ 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Դրանցից մեկով դատական քննությունը շարունակվում է, մյուսով կայացվել է արդարացման դատական ակտ, որը մարզի դատախազության կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան: Իսկ 2 քրեական գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է:Նորակերտի համայնքապետի շուրջ 7 մլն դրամի հասցրած վնասն ամբողջությամբ վերականգնվել էՏարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ 5.6 մլն ՀՀ դրամը, միջոցներ են ձեռնարկվում վնասների մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ:
https://armeniasputnik.am/20211027/svotqum-adrbejancineri-pattsharvov-otarerkrja-ynkerutjuny-5-mln-dvolari-vnas-e-krel-tatvojan-34744137.html
կոտայք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/08/34073180_63:0:1483:1065_1920x0_80_0_0_662d651f3f48894da3c61048c70482f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ դատախազություն, մեղադրանք, կոտայք, համայնքի ղեկավար
հհ դատախազություն, մեղադրանք, կոտայք, համայնքի ղեկավար
Կոտայքի համայնքներին 36.2 մլն դրամի վնաս է պատճառվել. մեղադրվում են նախկին համայնքապետները
15:49 08.11.2021 (Թարմացված է: 15:51 08.11.2021) Տարված աշխատանքների արդյունքում պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 5.6 մլն ՀՀ դրամը:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայիք մարզի մի քանի համայնքներին շուրջ 36.2 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել, որի շրջանակներում հարուցվել է 4 քրեական գործ,
հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մասնավորապես, Կոտայքի մարզի Գառնի համայնքի, Չարենցավան խոշորացված համայնքի Կարենիս բնակավայրի, Մեղրաձոր խոշորացված համայնքի և նշված համայնքի Արտավազ բնակավայրի նախկին ղեկավարները մի շարք ապօրինություններ են թույլ տվել։ Հարուցված քրեական գործերով պարզվել է, որ սկսած 2004թ.-ից՝ համայնքների ղեկավարները, պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը շուկայականից էականորեն ցածր՝ սիմվոլիկ վճարներով վարձակալության են հանձնել տարբեր ֆիզիկական անձանց, այդ թվում նաև իրենց հարազատներին, մերձավորներին: Դրանից հետո այդ հողամասերը բազմապատիկ անգամ բարձր վարձավճարներով ենթավարձակալության են հանձնվել հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություններին` բջջային կապի ալեհավաք կայաններ տեղադրելու համար:

27 հոկտեմբերի 2021, 22:17
Արդյունքում համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: Քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ, որոնցից 3-ը՝ նշված համայնքների նախկին ղեկավարներ:
Վերոնշյալ 4 քրեական գործերից 2-ը՝ 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Դրանցից մեկով դատական քննությունը շարունակվում է, մյուսով կայացվել է արդարացման դատական ակտ, որը մարզի դատախազության կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան: Իսկ 2 քրեական գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է:
Տարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ 5.6 մլն ՀՀ դրամը, միջոցներ են ձեռնարկվում վնասների մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ: