Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Նախ պետք է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ գյուղացին չի մշակում հողը. Պետրոսյան

Պետրոսյան. Հողատարածքների կոնսոլիդացումն այս պահին գործնականորեն գրեթե անհնար է
Բաժանորդագրվեք
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հողային բարեփոխումների թեմային։
Շատ դեպքերում ներկայացվում են կաբինետներում ծնված գաղափարներ` առանց գյուղում կոնկրետ իրավիճակը հասկանալու, առանց գյուղացիների ցանկությունն ու մոտեցումներն առկա խնդիրների վերաբերյալ հաշվի առնելու, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
«Ընդունվող ցանկացած որոշում, եթե չունի կիրառման հստակ մեխանիզմներ և դրա համար չկան անհրաժեշտ նախադրյալներ ու պայմաններ, ապա դա կմնա լոկ որպես բարի ցանկություն, ընդամենը կմնա թղթի վրա։ Հողատարածքների կոնսոլիդացումն այս պահին գործնականորեն գրեթե անհնար է։
Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը
Ես ինքս փորձում եմ իմ մասնատված, փոքր հողակտորները միավորել, սակայն որևէ կերպ չի հաջողվում` չնայած, որ հարևանների համար ստեղծում եմ շահագրգռվածության նախադրյալներ։ Մարդիկ մեծ դժվարությամբ են գնում նման քայլերի»,– ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։
Պետրոսյանի դիտարկմամբ` անհնար է նաև բռնի ուժով ինչ–որ բան պարտադրել, առավել ևս, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարը խոսել է հողը չմշակողների հանդեպ կիրառվելիք հնարավոր ճնշումների մասին։ Ըստ Պետրոսյանի` հողերի միավորմամբ էական հարցերը չեն լուծվի։ Թեև արդյունավետությունը որոշ առումով կբարձրանա, բայց զբաղվածության խնդիրը չի լուծվի, ոչ էլ գյուղացու եկամուտներն էականորեն կավելանան, հետևաբար պետք է համաչափորեն ու ներդաշնակորեն զարգանան տնտեսության բոլոր ճյուղերը։
Лидер партии «Процветающая Армения» Гагик Царукян во время предвыборной кампании в Котайкской области - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
«Գյուղատնտեսությունը մեռած է». Ծառուկյանը կարծում է` գյուղնախարարությունը պետք է վերաբացվի
«Գյուղում անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային աշխատատեղերի ու եկամտի աղբյուրների հնարավորություն, որպեսզի մարդկանց մոտ առաջանա գյուղում մնալու և արարելու ցանկություն, հակառակ դեպքում իմաստը ո՞րն է, որ մարդը չարչարվի, բայց բավականին ցածր արդյունք ունենա։ Գործընթացներում պետք է ներգրավված լինեն հնարավորինս շատ մարդիկ, ֆերմերներ ու սեփականատերեր, հողագործներ ու մասնագետներ, որոնք պետք է նաև որոշումների կայացման հարցում որոշակի դերակատարություն ունենան, որպեսզի մոտիվացված և կամովին ընդառաջ գնան առաջարկվող գաղափարներին ու ծրագրերին»,– նշեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։
Պետրոսյանի խոսքով` նախևառաջ պետք է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու՞ մարդը չի մշակում հողը, պետք է պարզել, թե որո՞նք են հիմնական խոչընդոտները, որոնց չեզոքացումից հետո նոր կարելի է անցնել այլ խնդիրներին։
Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը
Ըստ նրա` կա ևս մեկ լրջագույն պրոբլեմ. հողերի սեփականատերերից շատերը Հայաստանում չեն, ոմանք էլ մահացել են, և ժառանգության հարցերը լուծված չեն, հետևաբար նման պայմաններում հողատարածքների միավորման գործընթացը բախվելու է իրավական խոչընդոտների։ Բացի դրանից, կադաստրային չափագրումների ժամանակ պարզ է դառնում, որ բազմաթիվ հողատարածքների սահմաններն անօրինական կերպով խախտվել են։
Նշենք, որ ՀՀ կառավարության նախաձեռնած հողային բարեփոխման հիմքում ընկած է գաղափարը՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կկարողանան շատ եկամուտ ունենալ և կշարունակեն զբաղվել այդ գործով:
Տրակտոր - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Մինչև 2023 թվականը ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսության միասնական չափանիշներ կկազմեն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` այսօր Հայաստանում վարելահողերի 50%-ից պակասն է փաստացի մշակվում, և կառավարության նպատակն է հողային բարեփոխումների արդյունքում 5 տարի անց այդ ցուցանիշը հասցնել 70%-ից ավելիի, գրեթե կրկնապատկել միջին գյուղացիական տնտեսության եկամուտների չափը, շեշտակի բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը և հնարավորություն տալ, որ ինստիտուցիոնալ ներդրողները կարողանանան մուտք գործել ոլորտ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала