00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Նպատակ կա ցույց տալ, որ մեղավորը ոչ թե գործող, այլ նախկին իշխանություններ են. Հակոբյան

Վիգեն Հակոբյան. Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման գործում կա հստակ քաղաքական ուղղորդում
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի ձևավորման հարցին։
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման գործում կա հստակ քաղաքական ուղղորդում, եթե հաշվի առնենք, թե վարչապետն ու իր թիմակիցներն ինչ ակնկալիքներ ունեն այդ հանձնաժողովի աշխատանքից, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ընդդիմությունը չի մասնակցի 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքին, եթե...
«Երբ Փաշինյանը խոսում է 30 տարիների ընթացքում նախորդ իշխանությունների գործունեության մասին, ապա դրա տակ միշտ ակնարկ կա, որ նախկիններն ամեն ինչ տապալել են, նրանց օրոք ամեն ինչ քայքայված էր։ Այս ուղղորդումն ակնհայտորեն առնչվում է նախորդ իշխանությունների գործունեությանը` կապված բանակաշինության և կոռուպցիայի հետ»,– նշեց քաղտեխնոլոգը։
Հակոբյանի դիտարկմամբ` կա ևս մեկ հանգամանք, որն առնչվում է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի հետագծի ուսումնասիրությանը, քանզի կա նպատակ ցույց տալ, որ մեղավորը ոչ թե գործող իշխանությունն է, այլ նախկին 30 տարիներին պաշտոնավարած իշխանությունները, որոնք բանակցային գործընթացը ձախողումներով հանդերձ՝ հասցրել են մի կետի, երբ գործող իշխանությանն այլ ճանապարհ չէր մնում, քան հանձնել տարածքները։
Премьер-министр Никол Пашинян на совместной пресс-конференции с премьер-министром Литвы Ингридой Шимоните подводит итоги переговоров (4 октября 2021). Вильнюс - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Եթե պետք լինի, օրենքը կփոխենք. Փաշինյանն ասել է` ինչու չի ստեղծվել քննիչ հանձնաժողովը
«Շատ կզարմանայի, եթե Փաշինյանն առաջարկեր քննել վերջին չորս տարիների գործունեությունը, որովհետև այդտեղ կան շատ խնդրահարույց հարցեր, մինչդեռ 30 տարիների մեջ իրենց կառավարման ժամանակահատվածն ուղղակի տարրալուծվում է։ Փաշինյանի կիրառած տեխնոլոգիան շատ պրիմիտիվ է, իր մեջ պարունակում է մանիպուլյատիվ ռեսուրս»,– ասաց քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի կազմին` Հակոբյանն ընդգծեց, որ այդտեղ հաշվարկը նույնպես պարզ է, քանզի որքան շատ պրոիշխանական ուժեր լինեն կամ խոցելի, հեշտությամբ մանիպուլյացիայի ենթարկվող զանգվածի ներկայացուցիչներ, այնքան ավելի դյուրին կլինի ցույց տալ հանձնաժողովի իբր օբյեկտիվ բնույթը։
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը հապաղում է Ղազինյանի պատճառով. Քոչարյան
«Հանձնաժողովն այս լիազորություններով, վերահսկողության այս մեխանիզմով, այս մոդերատորներով պրակտիկորեն որևէ բան չի փոխելու, այսինքն` շատ հարցեր մնալու են բաց, կապիտուլյացիայի վերաբերյալ հասարակական ընկալումը մնալու է նույնը, քանզի բոլորն էլ հասկանում են, որ պարտված անձը չի կարող ինքն իրեն դատել։ Դե–ֆակտո տվյալ ֆորմատով որևէ հարց չի լուծվի»,– ասաց քաղտեխնոլոգը։
Հակոբյանի կարծիքով` եթե հանձնաժողովի մոդերատորությունը չի տրվում ընդդիմությանը, ապա վերջինս իրոք հիմքեր ունի դիտարկելու բոյկոտի խնդիրը։ Նման պարագայում ընդդիմությունը, ըստ նրա, ավելի ճիշտ կանի, եթե ստեղծի իր այլընտրանքային հանձնաժողովը, որն իր հերթին չունենալով նույնիսկ պետական կարգավիճակ` կարող է շատ ավելի հարցերի պատասխանել և գոնե մասնակիրոեն չեզոքացնել խորհրդարանական հանձնաժողովի ազդեցությունը։
«Հայաստան» խմբակցություն - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Ի՞նչ զեկույց կներկայացնի «Հայաստան» խմբակցությունը նորաստեղծ քննիչ հանձնաժողովում
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի ձևավորման շուրջ քննարկումներում պետք է առաջնային գործոն դիտարկել ոչ թե այնտեղ ներկայացված ուժերի բալանսը, այլ ճշմարտության բացահայտումը։
Փաշինյանի խոսքով՝ հանձնաժողովը մինչև հիմա չի ստեղծվել, որովհետև ընդդիմադիր պատգամավորներից ոչ բոլորն են դիմել և ստացել պետական հույժ գաղտնի նյութերի հետ առնչվելու թույլտվություն, բացի այդ, արտախորհրդարանական ուժերի, նաև զոհվածների և անհետ կորածների հարազատների ներկայացուցիչների ներգրավվածության խնդիր կա, որը լուծելու տարբերակները քննարկվում են։
Լրահոս
0