Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պենտագոնի ղեկավարի թբիլիսյան այցից պարզ դարձավ, որ «3+3» ձևաչափը ԱՄՆ–ի համար ընդունելի չէ

Մելիքյան. ԱՄՆ–ն սատարելու է Վրաստանին և դեմ է լինելու, որ Արևմուտքին դուրս թողնեն Հվ. Կովկասից
Բաժանորդագրվեք
Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «3+3» ձևաչափում Վրաստանի ընդգրկման հնարավորությանն ու նրա միջոցով ԱՄՆ–ի ազդեցության հեռանկարին։
Վրաստանի դիրքորոշումը չի փոխվել. պաշտոնական Թբիլիսին «3+3» ձևաչափը տեսնում է որպես ռիսկային, քանի որ Արևմուտքը մեր տարածաշրջանով սահմանափակվող ֆորմատից դուրս է մնում, ինչը Վրաստանի համար անընդունելի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։

«Մյուս կողմից առաջ է քաշվում վրացական պլատֆորմի գաղափարը, որն անմիջականորեն սատարվում է Վաշինգտոնի կողմից, և այդ ամենն ավելի արտահայտվեց Պենտագոնի ղեկավարի` Վրաստան կատարած այցի ժամանակ, երբ վերջինս քննադատեց «3+3» ձևաչափն ու Ռուսաստանին»,– նշեց վրացագետը։

Նրա խոսքով` դրանից հետո ավելի ակնհայտ դարձավ, որ տվյալ ֆորմատն ԱՄՆ–ի համար նույնպես ընդունելի չէ, ուստի ամերիկյան կողմը ցույց տվեց, որ սատարում է Վրաստանին ու նրա պլատֆորմին, որը չի սահմանափակվում տարածաշրջանային պետություններով և բոլոր շահագրգիռ կողմերին թույլ է տալիս մասնակցել խաղաղապահ գործընթացին ու միանալ հիմնախնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու առաջարկին։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիան - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2021
Թեհրանի ու Բաքվի միջև տարաձայնությունները հարթվել են. Իրանը կողմ է «3+3» ձևաչափին
Անդրադառնալով այն հարցին, թե Վրաստանը, մերժելով «3+3» ձևաչափը, տարածաշրջանային գործընթացներից դուրս չի՞ թողնում արդյոք իր հուսալի գործընկեր Միացյալ Նահանգներին ևս, Մելիքյանն ընդգծեց, որ այսօր «3+3» ձևաչափը դեռ գոյություն չունի, դրա մասին միայն խոսում են, այդ ամենը, ինչպես և վրացական պլատֆորմը, դեռ առաջարկ է, լոկ գաղափար, որը դեռ իրականացված նախագիծ չէ։ Ըստ նրա` Վրաստանն է ի վերջո այն երկիրը, որը Հարավային Կովկասում կապում է իր հարևաններին, իսկ ԱՄՆ–ն շարունակելու է սատարել Վրաստանին և դեմ է լինելու, որ Արևմուտքին մեր տարածաշրջանից դուրս թողնեն տարբեր առաջարկներով։
Ժամանակն է, որ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխվեն. Զախարովան` «3+3» ձևաչափի մասին
Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է «3+3» համագործակցության ձևաչափը:
Նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանային փոխգործակցության մեխանիզմի ստեղծում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала