https://armeniasputnik.am/20211108/rus-khaghaghapahnern-u-baregvortsnern-arcakhum-mardasirakan-ber-en-bazhanel-kariqavvornerin-35088299.html
Ռուս խաղաղապահներն ու բարեգործներն Արցախում մարդասիրական բեռ են բաժանել կարիքավորներին
Ռուս խաղաղապահներն ու բարեգործներն Արցախում մարդասիրական բեռ են բաժանել կարիքավորներին
Ակցիայի ընթացքում օգնություն է տրամադրվել Լեռնային Ղարաբաղում կողմերի շփման գծի մոտակայքում գտնվող Խնուշինակ գյուղի ավելի քան հազար բնակչի։ 08.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-08T10:00+0400
2021-11-08T10:00+0400
2021-11-08T11:24+0400
արցախ
խաղաղապահ
ռուս
լեռնային ղարաբաղ
խաղաղապահներն արցախում
տեսանյութեր
տեսանյութ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/08/35088985_289:163:1920:1080_1920x0_80_0_0_ce9eef39b53a038e59a584d198f87e88.jpg
Ռուսականխաղաղապահ զորակազմի զինծառայողները բարերարների հետ համատեղ Արցախի Խնուշինակ հեռավոր գյուղի կարիքավոր վերաբնակներին և բազմազավակ ընտանիքներին շուրջ 2 տոննա մարդասիրական բեռ են բաժանել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։«Խնուշինակ գյուղում մարդասիրական ակցիան անցկացվել է «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ, մասնակցել են բոլոր բնակիչները, բազմազավակ ընտանիքներին տրամադրվել են տնտեսական հավաքածուներ, գազօջախներ, կոշիկներ և հագուստ: Այս բնակավայրում 10 բազմազավակ ընտանիք է բնակվում, կոշիկներ են բաժանվել բոլոր դպրոցականներին:«Բերվել են գրենական պիտույքներ 1-ից 4-րդ դասարանցիների համար, տրամադրվել են ուսապարկեր, տետրեր, ռետիններ․ երեխաների ընդհանուր թիվը 138 է: Գյուղի բնակիչները 535-ն են, նրանց համար նույնպես հագուստ, կոշիկ է բերվել։ Բազմազավակ ընտանիքներին և վերաբնակներին տրվել է տնտեսական պարագաներ՝ փոշիներ, օճառ, ատամի մածուկներ։ Շնորհակալություն ենք հայտնում ռուսական խաղաղապահ ուժերին արդյունավետ գործունեության համար»,-ասել է բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։Ավելի վաղ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռով Մոսկվայից Երևան էր մատակարարվել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր վերաբնակների և բազմազավակ ընտանիքների համար նախատեսված մարդասիրական բեռի հերթական խմբաքանակը: 10 տոննա քաշով մարդասիրական օգնությունը հավաքել էին բարեգործական կազմակերպությունները: Այնուհետև խաղաղապահները բեռը Երևանից տեղափոխել էին Արցախ։Արցախում ռուս խաղաղապահների աջակցությամբ մանկապարտեզ կբացվիՄարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի մասնագետները մոտ 6,5 տոննա բեռ են տրամադրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ, Խնուշինակ, Խրամորթ, Գիշի քաղաքների և գյուղերի բնակիչներին, դպրոցներին, մանկապարտեզներին և վարչակազմերին։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Ռուս խաղաղապահները բարերարների հետ համատեղ մարդասիրական օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր ընտանիքներին
Ռուս խաղաղապահները բարերարների հետ համատեղ մարդասիրական օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր ընտանիքներին
2021-11-08T10:00+0400
true
PT1M22S
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/08/35088985_480:0:1920:1080_1920x0_80_0_0_811e64a3180f7a974befcf718c15e4e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, խաղաղապահ, ռուս, լեռնային ղարաբաղ, խաղաղապահներն արցախում, տեսանյութեր, տեսանյութ, видео
արցախ, խաղաղապահ, ռուս, լեռնային ղարաբաղ, խաղաղապահներն արցախում, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ռուս խաղաղապահներն ու բարեգործներն Արցախում մարդասիրական բեռ են բաժանել կարիքավորներին
10:00 08.11.2021 (Թարմացված է: 11:24 08.11.2021) Ակցիայի ընթացքում օգնություն է տրամադրվել Լեռնային Ղարաբաղում կողմերի շփման գծի մոտակայքում գտնվող Խնուշինակ գյուղի ավելի քան հազար բնակչի։
Ռուսականխաղաղապահ զորակազմի զինծառայողները բարերարների հետ համատեղ Արցախի Խնուշինակ հեռավոր գյուղի կարիքավոր վերաբնակներին և բազմազավակ ընտանիքներին շուրջ 2 տոննա մարդասիրական բեռ են բաժանել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Խնուշինակ գյուղում մարդասիրական ակցիան անցկացվել է «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ, մասնակցել են բոլոր բնակիչները, բազմազավակ ընտանիքներին տրամադրվել են տնտեսական հավաքածուներ, գազօջախներ, կոշիկներ և հագուստ: Այս բնակավայրում 10 բազմազավակ ընտանիք է բնակվում, կոշիկներ են բաժանվել բոլոր դպրոցականներին:
«Բերվել են գրենական պիտույքներ 1-ից 4-րդ դասարանցիների համար, տրամադրվել են ուսապարկեր, տետրեր, ռետիններ․ երեխաների ընդհանուր թիվը 138 է: Գյուղի բնակիչները 535-ն են, նրանց համար նույնպես հագուստ, կոշիկ է բերվել։ Բազմազավակ ընտանիքներին և վերաբնակներին տրվել է տնտեսական պարագաներ՝ փոշիներ, օճառ, ատամի մածուկներ։ Շնորհակալություն ենք հայտնում ռուսական խաղաղապահ ուժերին արդյունավետ գործունեության համար»,-ասել է բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։
Ավելի վաղ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռով Մոսկվայից Երևան էր մատակարարվել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր վերաբնակների և բազմազավակ ընտանիքների համար նախատեսված մարդասիրական բեռի հերթական խմբաքանակը: 10 տոննա քաշով մարդասիրական օգնությունը հավաքել էին բարեգործական կազմակերպությունները: Այնուհետև խաղաղապահները բեռը Երևանից տեղափոխել էին Արցախ։
Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի մասնագետները մոտ 6,5 տոննա բեռ են տրամադրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ, Խնուշինակ, Խրամորթ, Գիշի քաղաքների և գյուղերի բնակիչներին, դպրոցներին, մանկապարտեզներին և վարչակազմերին։