00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեսնենք` իշխանականներն առաջինը Նախիջևանով կգնա՞ն Ռուսաստան․ Օհանյանը` ապաշրջափակման մասին

© Sputnik / Aram NersesyanՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Բաժանորդագրվել
Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքով պետք է հաղորդակցություն ունենա Նախջևանի հետ, իսկ Հայաստանը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի և Իրանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Չի կարող լինել Հայաստանի և Ադրբեջանի տարածքների ապաշրջափակում, եթե չկա դրա իրավապայմանագրային հենքը և չկա դրա ռեալ գնահատականը անվտանգության, տնտեսության և հատկապես ժողովրդագրության առումով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Կապերի ապաշրջափակման բանակցությունների ո՞ր ձևաչափն է ընդունելի․ մեկնաբանում է Զախարովան
Նշենք, որ նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առաջին ալիքին տված հարցազրույցում խոսելով ապաշրջափակման մասին, ասել էր, որ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքով պետք է հաղորդկացություն ունենա Նախջևանի հետ, իսկ Հայաստանը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի և Իրանի հետ։

«Ժամանակավրեպ է այդ ճանապարհների բացումը, երբ հակառակորդի հետ չկա խաղաղության պայմանագիր։ Մենք պետք է ձևավորենք մեր անվտանգային համակարգը, այսպես խաղաղություն ենք մուրում», - նշեց Օհանյանը և հավելեց, որ այս պահին հակառակորդը ստիպում է դրան գնալ։

Նա ընդգծեց, որ այդ ապաշրջափակումը հանգեցնելու է ավելի խորը շրջափակման. և՛ տնտեսական ճնշում է լինելու, և՛ ժողովրդագրական պատկերն է փոխվելու` հատկապես Սյունիքի հատվածում։
Հիշեցնենք, որ Փաշինյանը վերոհիշյալ հարցազրույցում նաև ընդգծել էր, որ պետք է կառուցվի Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին Հայաստանն իր տարածքում, Ադրբեջանը՝ իր։
Օհանյանն անդրադարձավ նաև իշխանությունների այն հայտարարություններին, թե այդ ճանապարհի ապաշրջափակումը կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը։
«Ես դեռ կտեսնեմ` իշխանության ներկայացուցիչներն այդ ճանապարհով առաջինը, օրինակ, Նախիջևանով կամ ադրբեջանական հատվածով իրենք կգնա՞ն ու իրենց իրերը կուղարկե՞ն Ռուսաստան։ Կարծում եմ` պետք է լիարժեք խաղաղություն լինի, իսկ դրա համար հակառակորդը և թուրքադրբեջանական տանդեմը պետք է փոխի իր հռետորաբանությունը դեպի խաղաղություն»,- ընդգծեց պատգամավորը։
Որոտանի ճանապարհը Հայաստանի Սյունիքի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Ավտոճանապարհները նույնպես պետք է բացվեն. Փաշինյանը` ապաշրջափակման մասին
Վերջինս շեշտեց, որ ադրբեջանական կողմը պետք է նաև քայլերով ցույց տա այդ ամենը՝ դուրս գա ՀՀ տարածքից ու դադարեցնի բոլոր ճնշումները։
Խոսելով նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի պետական ծրագրի և դրա շրջանակում մատակարարումների մասին, Օհանյանն ասաց, որ դրանք եղել են բոլոր ժամանակահատվածներում՝ 3 նախագահի և նրանց ժամանակ գործող ՊՆ ղեկավարների օրոք։

Հակառակորդի կողմից յուրաքանչյուր սրացում ու սադրանք նաև որոշակի ճշտումներ են մտցրել այդ ծրագրում, հատկապես ինչպիսին էին 2016 թվականի ապրիլյան գործողությունները։ Մենք ծրագրում փոփոխություններ մտցրինք՝ առաջին հերթին զինվորների համար սաղավարտներ ու զրահաբաճկոններ ձեռք բերվեցին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր՝ հարվածային և հետախուզական։ Ինչպես տեսանք` այս պատերազմում համապատասխան հանդերձանքը բացակայում էր»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Կալինինգրադի մարզի փորձը կա. քաղաքագետը` Հարավային Կովկասում ուղիների ապաշրջափակման մասին
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Լրահոս
0