Վայոց Ձորում «Գազել» է գլորվել ձորը. կան վիրավորներ

© Sputnik / Andranik GhazaryanՇտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Բաժանորդագրվեք
«Գազելը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և 70 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, որի հետևանքով «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը հայտնվել է ձորում, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր, ժամը 19։45-ի սահմաններում «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում՝ դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և 70 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում շտապօգնության ավտոմեքենա է վթարի ենթարկվել - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Երևանում շտապօգնության ավտոմեքենա է վթարի ենթարկվել
Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկին ձորից դուրս են բերել հրշեջ-փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթար Լոռու մարզում. բախվել են «ԳԱԶելն» ու «ՎԱԶ-2199»–ը. տուժածներ կան
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала