https://armeniasputnik.am/20211109/adrbejani-hatuk-tsarajutjan-nerkajacucichnern-arcakhcun-spanutjan-sparnaliqner-en-ughghel-35140150.html
Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչներն արցախցուն սպանության սպառնալիքներ են ուղղել
Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչներն արցախցուն սպանության սպառնալիքներ են ուղղել
Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցային տիրույթում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ են ստացել։ 09.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-09T12:44+0400
2021-11-09T12:44+0400
2021-11-09T12:48+0400
արցախ
ադրբեջան
ադրբեջանցի
սպառնալիք
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1883/65/18836550_0:326:3061:2048_1920x0_80_0_0_fae494334eee1adc7c2879cba48dd665.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն Արցախի քաղաքացուն սպանության, հաշվեհարդարի սպառնալիքներ են ուղղել։ Նման հաղորդագրություն է տարածել Արցախի դատախազությունը` մանրամասներ հաղորդելով դեպքից։Նշվում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցային տիրույթում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ ու որակ են ստացել։ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձում են ներգրավել տարբեր գործընթացների մեջ` նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ։Այս հաղորդումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Դատախազությունը հորդորում է զերծ մնալ սոցցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց:
https://armeniasputnik.am/20210113/adrbejanakan-cancery-lien-hay-erexaneri-spanelu-aryuny-xmelu-kocherov-tatoyan-26086408.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1883/65/18836550_0:0:2731:2048_1920x0_80_0_0_1ddff30223f39654b5241159f39a8b0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, ադրբեջան, ադրբեջանցի, սպառնալիք, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախ, ադրբեջան, ադրբեջանցի, սպառնալիք, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչներն արցախցուն սպանության սպառնալիքներ են ուղղել
12:44 09.11.2021 (Թարմացված է: 12:48 09.11.2021) Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցային տիրույթում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ են ստացել։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն Արցախի քաղաքացուն սպանության, հաշվեհարդարի սպառնալիքներ են ուղղել։ Նման հաղորդագրություն է տարածել
Արցախի դատախազությունը` մանրամասներ հաղորդելով դեպքից։
Նշվում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցային տիրույթում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ ու որակ են ստացել։ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձում են ներգրավել տարբեր գործընթացների մեջ` նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ։
«Երեկ Արցախի դատախազություն է ներկայացվել հաղորդում, որ ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցցանցում ակտիվություն ցուցաբերող Արցախի քաղաքացուն նույն ցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ։ Այդ ընթացքում արցախցու մասին ներկայացրել են այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են ԱՀ քաղաքացու վերաբերյալ նախապես անհատական տվյալներ հավաքագրելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Այս հաղորդումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Դատախազությունը հորդորում է զերծ մնալ սոցցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց: