ԱՄՆ-ի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն դատապարտել է ԼՂ–ում հայ քաղաքացու սպանությունը

Շուշի - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանական կողմը կրակոցներ էր արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, մեկ քաղաքացի սպանվել էր։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն դատապարտել է ԼՂ–ում հայ քաղաքացու սպանությունը։
«Դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ լուծելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,– ասված է Twitter –ի պաշտոնական էջում բյուրոյի հրապարակած հայտարարության մեջ։
Հիշեցնենք` նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք` մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել։
Ստեփանակերտի հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից մահացածը 22 տարեկան է. ինչ վիճակում են վիրավորները
Լրահոս
0