Ավելի քան $5 միլիոն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար․Երևանում ՌԴ աջակցությամբ կենտրոն է բացվել

© Sputnik / Asatur YesayantsԱռողջապահության ազգային ինստիտուտի Ուսումնական կենտրոնի բացման արարողություն (9 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Առողջապահության ազգային ինստիտուտի Ուսումնական կենտրոնի բացման արարողություն (9 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Բաժանորդագրվեք
Հայաստանը կարողացել է տպավորիչ արդյունքների հասնել ՄԻԱՎ վարակի վերահսկման և հայտնաբերման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը 2013 թվականից ի վեր Հայաստանին ավելի քան 5 մլն դոլար է հատկացրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրերի իրականացման համար։ Եվս 3,5 մլն դոլար երկիրը ստացել է Ռոսպոտրեբնադզորից նյութական-տեխնիկական օգնության տեսքով, միակողմանի կարգով։ Տեղեկությունը հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտում ուսումնական կենտրոնի բացման ժամանակ։
Ուսումնական կենտրոնը ստեղծվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով համատեղ ծրագրի շրջանակում, այն իրականացվում է ՌԴ ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է հակազդել աշխատանքային միգրանտների, ինչպես նաև բնակչության այլ խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի տարածմանը:
Новорожденный ребенок. - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը
Ծրագիրն ուղղված է Հայաստանի այն ինստիտուտների ամրապնդմանը, որոնք ապահովում են ՄԻԱՎ-ի նկատմամբ հսկողությունը և լաբորատորիաների նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերմանը:
Ծրագիրը 2013 թվականից իրականացվում է մի քանի փուլով ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և վերահսկման Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տեխնիկական աջակցության շրջանակում ՝ ՌԴ ֆինանսական աջակցությամբ:
«Երկու փուլը հաջողությամբ իրականացրել են, այժմ իրականացվում է երրորդը։ Այն նախատեսված է 2019-2021 թվականների համար։ Բացի այդ, ծրագրի շրջանակում Հայաստանը ստացել է երեք շարժական կլինիկա, որոնք օգտագործվում են նաև կորոնավիրուսային վարակի դեմ պայքարելու համար», — նշեց դեսպանը։
© Sputnik / Asatur YesayantsՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Առողջապահության ազգային ինստիտուտի Ուսումնական կենտրոնի բացման արարողության ժամանակ (9 նոյեմբերի, 2021թ․). Երևան
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Առողջապահության ազգային ինստիտուտի Ուսումնական կենտրոնի բացման արարողության ժամանակ (9 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Առողջապահության ազգային ինստիտուտի Ուսումնական կենտրոնի բացման արարողության ժամանակ (9 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Նրա գնահատմամբ՝ իրականացվող ծրագիրն օգնեց Հայաստանին վարակի տարածման վերահսկման տպավորիչ արդյունքների հասնել:
Դեսպանը մատնանշեց նաև գործնական բաղադրիչը, քանի որ ծրագրի թիրախային խմբերից մեկն աշխատանքային միգրանտներն են։ Կոպիրկինը նշել է, որ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունները, սա կարևոր նշանակություն ունի Հայաստանի ու Ռուսաստանի հանրային առողջապահության համար: Բացի այդ, այս ծրագրի հիման վրա իրականացվում է մի շարք այլ հիվանդությունների ախտորոշում:
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն իր հերթին Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց, որ կենտրոնը բազմաֆունկցիոնալ է: Դրա հիման վրա նախատեսվում է անցկացնել թրեյնինգներ, ուսումնական միջոցառումներ, կլոր սեղաններ։ Այն նաև ծառայում է որպես ուսուցման հարթակ, ուսանողների աշխատանքի, կլինիկական օրդինատորների համար:
© Sputnik / Asatur YesayantsԱռողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը Ուսումնական կենտրոնի բացման արարողության ժամանակ (9 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը Ուսումնական կենտրոնի բացման արարողության ժամանակ (9 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը Ուսումնական կենտրոնի բացման արարողության ժամանակ (9 նոյեմբերի, 2021թ․). Երևան
«Ստեղծվելու է ամեն ինչ, որ մարդը մտնի այստեղ ու ընկնի ուսումնական գործընթացի, գիտության, հանրային առողջապահության ոլորտ», — ասաց Բազարչյանը:
Հայաստանում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ՄԱԿ-ի միացյալ ծրագրի ղեկավար Ռոզա Բաբայանը խոսեց ծրագրի արդյունավետության մասին։
Նրա խոսքով՝ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցները ՌԴ կառավարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի 241 համայնքում անցկացնում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ու սիֆիլիսի անալիզի հանձնում ու խորհրդատվություններ:
© Sputnik / Asatur YesayantsՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարղերի համատեղ ծրագրի (ՅՈՒՆԷՅԴՍ) Հայաստանի գրասենյակի ծրագրի ղեկավար Ռոզա Բաբայանը Առողջապահության ազգային ինստիտուտի Ուսումնական կենտրոնի բացման արարողության ժամանակ (9 նոյեմբերի, 2021թ․). Երևան
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարղերի համատեղ ծրագրի (ՅՈՒՆԷՅԴՍ) Հայաստանի գրասենյակի ծրագրի ղեկավար Ռոզա Բաբայանը Առողջապահության ազգային ինստիտուտի Ուսումնական կենտրոնի բացման արարողության ժամանակ (9 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարղերի համատեղ ծրագրի (ՅՈՒՆԷՅԴՍ) Հայաստանի գրասենյակի ծրագրի ղեկավար Ռոզա Բաբայանը Առողջապահության ազգային ինստիտուտի Ուսումնական կենտրոնի բացման արարողության ժամանակ (9 նոյեմբերի, 2021թ․). Երևան
2019 թվականից 2021 թվականը, հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակը, շարժական կլինիկայի աշխատակիցները հետազոտել են 7 հազար միգրանտի՝ ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի ու C-ի վերաբերյալ: Յոթ մարզերում 700 անչափահասների տրամադրվել է հիվանդության մասին տեղեկատվություն, կոնսուլտացիաներ են անցկացվել ռիսկի խմբում գտնվող 900 կանանց շրջանում:
Վերապատրաստվել են Երևան քաղաքի 23 պոլիկլինիկաների ավելի քան 250 ընտանեկան բժիշկներ, լաբորատորիաների աշխատակիցներ և ինֆեկցիոնիստներ: Միայն այս տարի պոլիկլինիկաների կողմից անցկացվել են 3 500 «4-ը 1-ում» հետազոտություններ, որոնք ներառում են ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի ու C-ի, սիֆիլիսի հայտնաբերում: Բացահայտվել է ՄԻԱՎ - ի 16 դեպք, հեպատիտ B-ի՝ 55, հեպատիտ C-ի՝ 195 և սիֆիլիսի 42 դեպք: Նույն ժամանակահատվածում շարժական կլինիկաների միջոցով հետազոտվել է 16 500 քաղաքացի։ Նրանցից 12-ը ՄԻԱՎ-ի դրական պատասխան են ունեցել, 145-ը՝ հեպատիտ B-ի, 157-ը՝ C-ի, 21-ը` սիֆիլիսի դեպք:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала