Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ավելի շուտ ժողովուրդն է հասկանում, որ իրեն խաբել են, քան թե նրան ցույց է տալիս «Հայաստանը»

Արմեն Բադալյան. Բարիկադների թեզն առնչվում է փողոցային պայքարի մեթոդներին, որոնք կիրառեց Փաշինյանը
Բաժանորդագրվեք
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքին և այդ ուժի կողմից համազգային դիմադրության շարժում սկսելու նախաձեռնությանը։
Հարցն այն է, թե արցախյան հիմնախնդիրը տոկոսային հարաբերությամբ հասարակության որ մասին է հուզում, որ մասի համար է ակտուալ, որպեսզի համազգային դիմադրության շարժում սկսի, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Երկրորդ հարցն այն է, թե որքանով «Հայաստան» դաշինքին կհաջողվի ճիշտ ներկայացնել անվտագությանն առնչվող մարտահրավերները, հակառակ պարագայում ակնկալվող արդյունքը կարող է չլինել։ Դա հարցի զուտ տեխնոլոգիական կողմն է, և անհրաժեշտ է ամեն ինչ անել ժամանակին, քանզի կա հուսահատության կամ անտարբերության տրամադրությունները հաղթահարելու խնդիր»,– նշեց քաղտեխնոլոգը։
Այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու. Քոչարյանը` Արցախի կարգավիճակի մասին
Բադալյանի դիտարկմամբ` նախորդ 30 տարիների ընթացքում նման հանրահավաքներ շատ են եղել, վերջինը թեև տեղին էր, բայց մարդկանց թվաքանակն այնքան չէր, որպեսզի տրվեր ինչ–որ գործողությունների մեկնարկ։ Դա ավելի շուտ իշխանություններին դեղին, այլ ոչ թե կարմիր քարտ ցույց տալու հանրահավաք էր։
«Անցած մեկ տարին բավական մեծ ժամանակահատված էր, և այն ճիշտ օգտագործելու դեպքում ընդդիմությունը կարող էր հասարակությանը համոզել, որ նրան խաբել են և շարունակում են խաբել, որովհետև այդ գործընթացը չի սկսվել նոյեմբերի 9-ից, հասարակությանը խաբել են նաև դրանից առաջ։ Այդուհանդերձ շատերը, որոնք հունիսի 20–ին ընտրել են գործող իշխանությանը, շատ արագ մի կողմ են քաշվում վարչապետից, և դրա համար ընդդիմության կողմից որևէ տեխնոլոգիա կիրառելու կամ բացատրական աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն չկա։ Այսինքն` ավելի շուտ ժողովուրդն է հասկանում, որ իրեն խաբել են, քան թե նրան ցույց է տալիս «Հայաստան» դաշինքը»,– նշեց քաղտեխնոլոգը։
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Ի՞նչ է նշանակում այս դժվարին իրավիճակում անցնել 1.5 տարվա ժամկետային ծառայության. Օհանյան
Բադալյանի կարծիքով`Ռոբերտ Քոչարյանի հայտարարած՝ բարիկադներով իշխանություններին հեռացնելու թեզը վերաբերում է փողոցային պայքարի նույն մեթոդներին, որոնք կիրառեց Փաշինյանը։ Ըստ նրա` Սահմանադրությունն ընձեռում է պայքարի ձևեր, որոնք օրենքին չեն հակասում և բացի այդ, Քոչարյանն ինքն էլ միշտ դեմ է արտահայտվել զինված ճանապարհով իշխանությունը վերցնելու տարբերակին։
Նշենք, որ նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց այն մասին, որ «Հայաստան» դաշինքը սկսում է համազգային դիմադրության շարժում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала