00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չպատվաստվածների համար ինչ սահմանափակում կգործի դեկտեմբերի 1-ից․ փոխնախարարի պատասխանը

© Sputnik / Asatur YesayantsԼենա Նանուշյան
Լենա Նանուշյան - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Լենա Նանուշյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փոխնախարար Լենա Նանուշյանը կոչ արեց քաղաքացիներին չկասկածել պատվաստվելու անհրաժեշտության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Առողջապահության նախարարի՝ աշխատող քաղաքացիների կողմից ՊՇՌ թեստերի տրամադրման ժամկետները 14-ից մինչև 7 օր կրճատելու որոշման փոփոխությունն ամենայն հավանականությամբ ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից: Sputnik Արմենիային ու 24 news-ին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
«Ներկայումս մենք քննարկում ենք չպատվաստված աշխատակիցների նկատմամբ պահանջների փոփոխության հարցը, այն է՝ ՊՇՌ թեստերի տրամադրման ժամկետների կրճատումը 14 օրից մինչև 7 օր: Համապատասխան իրավական ակտն արդեն մշակվել է, ուղարկվել է մեր գործընկերներին։ Մանրամասները կներկայացնենք, երբ ամփոփենք արդյունքները», - ասաց Նանուշյանը։
Սլովենիայի նվիրաբերված Moderna պատվաստանյութի նոր խմբաքանակը Հայաստանում է (9 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է
Նա նշեց, որ քննարկվում են նաև մի շարք այլ միջոցառումներ։ Սակայն այդ մասին կհայտնեն, երբ մասնագետները միասնական կարծիքի գան։
Նանուշյանի խոսքով՝ վերջին շաբաթներին գրանցվել է վարակի հայտնաբերված դեպքերի, ինչպես նաև COVID-ի մահացության ցուցանիշի աճ: Վերջին օրերին իրավիճակը փոքր-ինչ կայունացել է, սակայն առողջապահության համակարգը դեռ աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ։ Մասնագետներն ամեն ինչ անում են կորոնավիրուսով վարակվածների, նաև այլ հիվանդների արդյունավետ բուժման, ինչպես նաև պատվաստման գործընթացը պատշաճ իրականացնելու համար:
ՀՀ մեծահասակ բնակչության շուրջ 30 տոկոսը պատվաստվել է. նախարար
Նախարարի առաջին տեղակալը նշեց, որ գերատեսչության առաջնահերթությունները չեն փոխվել։ Պատվաստումների թիրախային խումբը մնում են քրոնիկ հիվանդություններով անձինք, ինչպես նաև 65 տարեկանից մեծ քաղաքացիները: Իրականացվում է նաև երեխաների պատվաստում։ 12 տարեկանից մեծ մի քանի տասնյակ երեխա է արդեն պատվաստվել:
Նանուշյանը կոչ արեց քաղաքացիներին պատվաստվել՝ չկասկածելով COVID-ի դեմ պատվաստման անհրաժեշտության մեջ։ Նրա խոսքով՝ դա հիվանդության ծանր ընթացքը կանխելու, հարազատներին ու մտերիմներին պաշտպանելու գործուն միջոցներից մեկն է։
Լրահոս
0