00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանը կատարել է իր պարտավորությունները. ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին

Քեռյան. Ապառազմականացված գոտու բացակայությունը բերելու է որոշակի սահմանային ընդհարումների
Բաժանորդագրվել
Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության տարելիցին։
Ռազմական գործողությունների դադարեցմանն առնչվող հիմնական դրույթը թեև ոչ ամբողջությամբ, բայց հիմնականում պահպանվում է։ Մեկ տարվա ընթացքում արձանագրվել են սահմանային ընդհարումներ, եղել են զոհեր, ուստի չի կարելի ասել, որ զինադադարը հարյուր տոկոսով պահպանվել է։ Վերլուծելով 2020 թ.-ի նոյեմբերի 9–ի պատերազմական գործողությունների դադարեցման հայտարարությանը հաջորդած մեկ տարին` Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
«Այն, որ լայնածավալ ռազմական գործողություններ չեն իրականացվել, և Ադրբեջանը չի շարունակել հարձակումն` օգտագործելով ծանր սպառազինություն, նույնպես իրողություն է։ Իհարկե պատմությունը ցույց է տալիս, որ նման զինադադարներից հետո չի կարելի ամբողջությամբ բացառել սահմանային ընդհարումները, ինչը դարձել է օրինաչափություն, առավել ևս, որ կողմերի միջև դեռ չկա տարանջատում, ապառազմականացված գոտի»,–նշեց քաղաքագետը։
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Ամեն կերպ նպաստելու ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ
Քեռյանի խոսքով` հայկական ուժերի վերահսկողության տակ եղած ԼՂՀ շրջակա տարածքների հանձնումն ամբողջությամբ իրականացվել է, և հայտարարության մեջ նշված ժամանակացույցի համաձայն` Հայաստանը կատարել է իր պարտավորությունը` վերադարձնելով անվտանգության գոտի համարվող յոթ շրջանները։ Ըստ նրա` Հայաստանի և Արցախի կապուղին նույնպես գործում է ռուս խաղաղապահների վերահսկողության շնորհիվ և այդտեղ մեծ մասշտաբի միջադեպեր չեն գրանցվել։

«Կան բազմաթիվ անցակետեր, որոնք առաջին հայացքից տհաճ տպավորություն են թողնում, բայց ամեն դեպքում Լաչինի միջանցքը գործում է։ Եռակողմ հայտարարության մեջ կան այլ կետեր, որոնք վերաբերում են կոմունիկացիաների ապաշրջափակմանը, Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացմանը, որոնք դեռ իրականացված չեն։ Եռակողմ կառավարական հանձնաժողովը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ»,– նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով հայկական կողմին առավելապես հուզող և գերիներին առնչվող դեռ ամբողջությամբ չիրականացված կետին` Քեռյանն ընդգծեց, որ տարբեր հաշվարկներով Ադրբեջանում դեռ մնում է 40-50 ռազմագերի, որոնց Բաքուն պահում է դիտմամբ`Նախիջևանի հետ կապուղին բացելու հարցում է որպես ճնշման միջոց օգտագործելու համար։
Ըստ նրա` գերիների փոխանակման հարցում կարևորվում էր ականապատ տարածքների քարտեզների հանձնումն ադրբեջանական կողմին, թեև դեռ պարզ չէ` արդյո՞ք բոլոր քարտեզներն են փոխանցվել հակառակորդին։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Ավելի շուտ ժողովուրդն է հասկանում, որ իրեն խաբել են, քան թե նրան ցույց է տալիս «Հայաստանը»
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Լրահոս
0