https://armeniasputnik.am/20211109/lavrovn-arajarkel-e-em-in-ognel-belarusin-migrantneri-harcum-ajnpes-inchpes-turqiajin-35155570.html
Լավրովն առաջարկել է ԵՄ-ին օգնել Բելառուսին միգրանտների հարցում այնպես, ինչպես Թուրքիային
Լավրովն առաջարկել է ԵՄ-ին օգնել Բելառուսին միգրանտների հարցում այնպես, ինչպես Թուրքիային
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Լեհաստանի ու Բելառուսի սահմանին միգրանտների հետ կապված ճգնաժամի լուծումը պետք է լինի միջազգային... 09.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-09T17:23+0400
2021-11-09T17:23+0400
2021-11-09T17:23+0400
բելառուս
սերգեյ լավրով
լեհաստան
միգրանտ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/08/35124817_0:120:2730:1656_1920x0_80_0_0_0dc2ee00ea5f011ab543b2dbb8cf9a8a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է Եվրամիությանը օգնել Բելառուսին միգրանտների հետ կապված հարցում այնպես, ինչպես Թուրքիային էր օգնում նույնատիպ իրավիճակում:«Չի կարելի տարբեր մոտեցումներ ու տարբեր ստանդարտներ կիրառել, ասենք, Իտալիայի ու Լեհաստանի նկատմամբ, երբ Բրյուսելում դիտարկվում է, թե ինչպես են Վարշավան ու Հռոմն իրենց պահում այդ երկրներ մեկնող միգրանտների հոսքի նկատմամբ»,- ասել է լրագրողներին Լավրովը՝ ամփոփելով պետությունների հետ հարաբերությունների գծով Սուրբ Աթոռի քարտուղար Պաուլ Ռիչարդ Գալահերի հետ բանակցությունների արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ֆրանսիայում գնացքը վրաերթի է ենթարկել մի խումբ միգրանտներիՆախարարը հիշեցրել է, որ երբ փախստականները Թուրքիայից մեկնում էին ԵՄ, Բրյուսելը ֆինանսավորում էր հատկացնում, որ նրանք մնան Թուրքիայի տարածքում։ Ինչու չի կարելի օգնել նաև Բելառուսին, որ երկիրը կարողանա փախստականների համար նորմալ պայմաններ ապահովել։Լավրովը նաև նշել է, որ բելառուսա-լեհական ու բելառուսա-լիտվական սահմանների միգրացիոն ճգնաժամը պետք է կարգավորվի միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանմամբ:Բելառուսի պետական սահմանային կոմիտեն նոյեմբերի 8-ին հայտնել էր, որ Ասիայի ու Աֆրիկայի երկրներից փախստականների մեծաթիվ խումբ է ուղևորվել Լեհաստանի հետ Բելառուսի սահմանի ուղղությամբ: Երեկոյան գերատեսչությունում ասել էին, որ փախստականների հետ կապված իրադրությունը Լեհաստանի հետ սահմանին մնում է ծայրահեղ լարված։ Լեհական սահմանային պատնեշների առջև կանգ են առել ավելի քան 2 հազար փախստականներ, այդ թվում՝ զգալի թվով կանայք ու երեխաներ: Լեհ ուժայինները չեն թողել, որ նրանք մուտք գործեն երկիր։Լիտվան, Լատվիան ու Լեհաստանը վերջերս հաճախ են հաղորդում Բելառուսի հետ սահմանին ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: Մինսկը հերքում է բոլոր մեղադրանքները։ Եվրամիությունը չի ֆինանսավորի Բելառուսի հետ սահմանին պատերի կառուցումըՍտեղծված իրավիճակի կապակցությամբ Լեհաստանի նախագահը Բելառուսի հետ սահմանակից տարածքներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել, սահմանի պահպանությանը ներգրավված են բանակն ու ոստիկանությունը:Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Մինսկն այլևս չի զսպի անօրինական միգրանտների հոսքը ԵՄ երկրներ․ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով «ո՛չ փող կա, ո՛չ ուժ»։ Բելառուսի սահմանապահները բազմիցս հայտարարել են Լիտվայից, Լեհաստանից ու Լատվիայից միգրանտներին բելառուսական տարածք արտաքսելու մասին:
https://armeniasputnik.am/20211108/migrantnery-vranner-en-teghadrel-lehastani-sahmani-het-chezvoq-taratsqum-35127832.html
բելառուս
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/08/35124817_0:0:2730:2048_1920x0_80_0_0_b5ee5a7260e5d3b40184dc2a189cc3e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բելառուս, սերգեյ լավրով, լեհաստան, միգրանտ
բելառուս, սերգեյ լավրով, լեհաստան, միգրանտ
Լավրովն առաջարկել է ԵՄ-ին օգնել Բելառուսին միգրանտների հարցում այնպես, ինչպես Թուրքիային
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Լեհաստանի ու Բելառուսի սահմանին միգրանտների հետ կապված ճգնաժամի լուծումը պետք է լինի միջազգային իրավունքի շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է Եվրամիությանը օգնել Բելառուսին միգրանտների հետ կապված հարցում այնպես, ինչպես Թուրքիային էր օգնում նույնատիպ իրավիճակում:
«Չի կարելի տարբեր մոտեցումներ ու տարբեր ստանդարտներ կիրառել, ասենք, Իտալիայի ու Լեհաստանի նկատմամբ, երբ Բրյուսելում դիտարկվում է, թե ինչպես են Վարշավան ու Հռոմն իրենց պահում այդ երկրներ մեկնող միգրանտների հոսքի նկատմամբ»,- ասել է լրագրողներին Լավրովը՝ ամփոփելով պետությունների հետ հարաբերությունների գծով Սուրբ Աթոռի քարտուղար Պաուլ Ռիչարդ Գալահերի հետ բանակցությունների արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
Նախարարը հիշեցրել է, որ երբ փախստականները Թուրքիայից մեկնում էին ԵՄ, Բրյուսելը ֆինանսավորում էր հատկացնում, որ նրանք մնան Թուրքիայի տարածքում։ Ինչու չի կարելի օգնել նաև Բելառուսին, որ երկիրը կարողանա փախստականների համար նորմալ պայմաններ ապահովել։
Լավրովը նաև նշել է, որ բելառուսա-լեհական ու բելառուսա-լիտվական սահմանների միգրացիոն ճգնաժամը պետք է կարգավորվի միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանմամբ:
Բելառուսի պետական սահմանային կոմիտեն նոյեմբերի 8-ին հայտնել էր, որ Ասիայի ու Աֆրիկայի երկրներից փախստականների մեծաթիվ խումբ է ուղևորվել Լեհաստանի հետ Բելառուսի սահմանի ուղղությամբ: Երեկոյան գերատեսչությունում ասել էին, որ փախստականների հետ կապված իրադրությունը Լեհաստանի հետ սահմանին մնում է ծայրահեղ լարված։ Լեհական սահմանային պատնեշների առջև կանգ են առել ավելի քան 2 հազար փախստականներ, այդ թվում՝ զգալի թվով կանայք ու երեխաներ: Լեհ ուժայինները չեն թողել, որ նրանք մուտք գործեն երկիր։
Լիտվան, Լատվիան ու Լեհաստանը վերջերս հաճախ են հաղորդում Բելառուսի հետ սահմանին ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: Մինսկը հերքում է բոլոր մեղադրանքները։
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Լեհաստանի նախագահը Բելառուսի հետ սահմանակից տարածքներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել, սահմանի պահպանությանը ներգրավված են բանակն ու ոստիկանությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Մինսկն այլևս չի զսպի անօրինական միգրանտների հոսքը ԵՄ երկրներ․ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով «ո՛չ փող կա, ո՛չ ուժ»։ Բելառուսի սահմանապահները բազմիցս հայտարարել են Լիտվայից, Լեհաստանից ու Լատվիայից միգրանտներին բելառուսական տարածք արտաքսելու մասին: