Պահանջում ենք փախստականի կարգավիճակ տալ․ Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են անցկացնում

© Sputnik / Asatur YesayantsԱրցախից տեղահանվածները ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում
Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Բաժանորդագրվեք
Մասնակիցները բողոքում են նաև սոցիալական անարդարությունից, ինչպես նաև առաջարկում են Երևանի մոտակայքում ստեղծել փախստականների ավան։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Մեկ տարի առաջ ադրբեջանական ԶՈւ-երի կողմից սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։
Նրանք բողոքում են սոցիալական անարդարությունից ու պահանջում են, որպեսզի իրենց փախստականի կարգավիճակ տրվի։
© Asatur YesayantsԱրցախից տեղահանվածները ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում
Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում
Ակցիայի մասնակից, «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ամիսներ առաջ սոցիալական աջակցություն ստանում էին՝ 30 հազար դրամ մեկ շնչին՝ բնակարանների վարձը վճարելու համար, ինչպես նաև 68 հազար դրամ՝ ապրուստի համար։ Ներկայում, սակայն, ինչպես Հայրիյանն ասաց, առանց իրենց տեղեկացնելու այլևս այդ աջակցությունը չի տրամադրվում։
«Իրենք իրենց համար խոսում են, թե հետ կվերադառնանք, պայմանններ կստեղծեն։ Ի՞նչ պայմաններ են ստեղծելու։ Երեկվա դեպքի մասին լսել եք (Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով կա 1 զոհ և 3 վիրավոր – խմբ․), մարդուն ուղարկում են թշնամու «քթի տակ» աշխատելու ու անգամ 1 զինվոր չեն կցում։ Թշնամին էլ տեսնում է, որ դիմադրություն չկա՝ սպանում է»,- նշեց Հայրիյանը։
«Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչություն» ՀԿ անդամ Աշոտ Հարությունյանն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունում նշվում է, որ փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձ պետք է լինի։
«Կառավարությունը մեզ փախստականի կարգավիճակ չի տրամադրում, այդ դեպքում ինչպես է իրականացվելու այդ կետը։ Այս կառավարությունը պետք է 180 աստիճանով փոխվի դեպի ազգայինն ու սկսի ազգային շահեր ներկայացնել»,- ասաց Հարությունյանը։
Նա նաև առաջարկեց, որպեսզի Երևանի մոտակայքում ստեղծվի փախստականների ավան, քանի որ խնդիրների լուծման ուղին այդպես է տեսնում։
Հադրութի բնակիչ Էդիկ Ստեփանյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Հադրութի շրջանի 48 հայկական բնակավայր էթնիկապես «մաքրվել» են հայկական ներկայությունից․ ՄԻՊ
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտյան։ Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունը։ 44-օրյա ավերիչ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքների զգալի մասը, այդ թվում՝ պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաքը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала