00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

11 զոհ, 68 վիրավոր` մեկ տարում. Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը

© Sputnik / Karen AvetisyanВзрыв в Шуши (9 октября 2020). Карабах
Взрыв в Шуши (9 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Բաժանորդագրվել
Արձանագրված բոլոր դեպքերի և դրանց հետևանքների մանրամասների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստելու է զեկույց՝ միջազգային մարմիններին ներկայացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ամփոփել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմի` Արցախի բնակչության հանդեպ իրականացրած հանցավոր գործողությունների վիճակագրությունը։
Դրա համաձայն` մեկ տարվա ընթացքում Արցախի հայկական բնակավայրերի մոտ տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվել է 56 հանցագործություն, որոնցով հարուցվել է 43 քրեական գործ։

«Թեև Եռակողմ հայտարարությամբ լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվել են, սակայն ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից ագրեսիվ պատերազմական գործողությունները փոխակերպվել են Արցախի բնակչությանն ահաբեկելու, Արցախը հայաթափելու ծրագրավորված և համակարգված գործողությունների»,– նշում է Արցախի ՄԻՊ–ը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով 1 տարվա ընթացքում սպանվել է 2 քաղաքացիական անձ և 9 զինվորական, սպանության փորձ է կատարվել 24 քաղաքացիական և 44 զինվորական անձանց նկատմամբ, տարբեր աստիճանի հրազենային վիրավորումներ են ստացել 9 քաղաքացիական և 28 զինվորական անձ, ֆիզիկական բռնության են ենթարկվել 6 անձ, սպանության սպառնալիքի` 2-ը:
Զինծառայողի սաղավարտ. Շուշի - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Պատերազմն ավարտվել է, բայց խաղաղություն չկա. ի՞նչ է տվել Արցախում հրադադարի մեկ տարին
Սեփականության իրավունքի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունների հետևանքով Արցախի քաղաքացիներին պատճառվել է 17.710.000 դրամի գույքային վնաս։ Խոցվել կամ թիրախավորվել է 5 բնակելի տուն, 3 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, 7 տրանսպորտային միջոց, 2 շինարարական տեխնիկա։ Հրկիզվել է 3 այգի ու ցանքատարածք, հրազենի գործադրմամբ հեռահար թիրախավորվել է խոշոր եղջերավոր անասունների խմբաքանակ:
«Անցած մեկ տարվա ընթացքում հայկական խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական հենակետերից պարբերաբար կրակոցներ են արձակվել, որոնց գնդակները թափվել են տների տանիքներին կամ հասարակական վայրերում՝ դրանով իսկ ոտնձգելով խաղաղ բնակչության հոգեբանական անձեռնմխելիության դեմ»,– նշում է Արցախի ՄԻՊ–ը։
Գեղամ Ստեփանյանը նաև հայտնում է, որ արձանագրված բոլոր դեպքերի և դրանց հետևանքների մանրամասների վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստելու է զեկույց՝ միջազգային մարմիններին ներկայացնելու համար։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0