Ադրբեջանական կողմի սադրանքները ստիպում են պաշտպանական նոր մեթոդներ կիրառել. Արցախի նախագահ

Հայ դիրքապահ - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Հայ դիրքապահ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Արայիկ Հարությունյանն անվտանգային հարցերով խորհրդակցություն է անցկացրել և անդրադարձել վերջին դեպքերին։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի հրահրած սադրանքների՝ թիրախային կրակոցներից ունեցած զոհերի և վիրավորների փաստերը ստիպում են պաշտպանական նոր մեթոդներ կիրառել: Նման հայտարարություն է արել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, անվտանգության խորհրդի քարտուղարի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ անվտանգային հարցերով խորհրդակցության ժամանակ։
«Հարությունյանն ընդգծել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ փոխգործակցության սկզբունքով քայլերն են նախատեսվում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից մահացածը 22 տարեկան է. ինչ վիճակում են վիրավորները
Նրա խոսքով` 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի դադարից հետո կատարվել են լայնածավալ աշխատանքներ բնակչության անվտանգության ապահովման համար։
Իրավիճակի վերաբերյալ առաջարկություններ են հնչեցրել քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:
Мужчина в селе Тагавард Мартунинского района (11 декабря 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
«Տների վրա չեն կրակել». Արցախի Սարգսաշեն համայնքի ուղղությամբ կրակոցներ են հնչել
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Արցախի ԱԱԾ–ն հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մոտ՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում ջրագծի վրա աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով 3 մարդ վիրավորվել է, իսկ 1 մարդ՝ զոհվել:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала