00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամանորի ոչ աշխատանքային օրերը 1-ով ավել կլինեն. կառավարությունը փոփոխել է նախագիծը

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Բաժանորդագրվել
Խորհրդարանական ընդդիմությունը նկատեց, որ կառավարությունն անտեսել է նախագծի վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցու առաջարկները։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ամանորի հանգիստը 2-ի փոխարեն 3 օր կտևի։ Կառավարությունն ԱԺ–ում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո որոշ փոփոխուոթյուններ է արել «Տոների ու հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի աղմկահարույց նախագծում։ Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ինչպե՞ս ԱԺ–ն կպատասխանի Մայր աթոռի դիմումին. Աղազարյանը հղում է անում օրենքի տրամաբանությանը - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
ՌԱԴԻՈ
Ի՞նչ նպատակ ունի ամանորյա տոնական օրերը կրճատելու օրենքը. Աղազարյանի անձնական մոտեցումը
«Մենք առաջինից երկրորդ ընթերցման արդյունքում ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել նախագծում, և հունվարի 2-ը ևս ըդգրկել ոչ աշխատանքային օրերի շարքում։ Այսպիսով, օրենքի վերջնական տարբերակով հոդված 1-ը կարդալ այսպես. «Ամանոր և Ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր»»,– ասաց Քերոբյանը` հավելելով, որ փոփոխությունը կատարվել է` հաշվի առնելով նախագծի հանրային քննարկումների արդյունքում հնչած առաջարկները։
Հանձնաժողովի ընդդիմադիր անդամները, սակայն, նկատեցին, որ կառավարությունն անտեսել է նախագծի վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցու առաջարկը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, որ Մայր աթոռը չի կարող օրենսդիրի դեր ստանձնել, բայց կարող է իր հեղինակությամբ ու իր խոսքով ուղենշային լինել։

«Ես կարծում եմ, որ Մայր աթոռից ներկայացված առաջարկը պետք է էական նշանակություն ունենար»– ասաց Վարդևանյանը` հավելելով, որ իր համար հասկանալի ու ընդունելի չէ մեռելոցի հետ կապված իշխանությունների դիմադրությունը` հատկապես արցախյան պատերազմից հետո։

«Ես կարծում եմ, որ այս փոփոխություններով այս նախագիծն ընդունելի չէ»,– ասաց պատգամավորը։
Արդյունքում ընդդիմությունը դեմ քվեարկեց Քերոբյանի ներկայացրած նոր նախագհծին, բայց այն ընդունվեց ձայների մեծամասնությամբ ու կներառվի Աժ հերթական քառօրյա նիստերի օրակարգում։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը փոփոխություն էր առաջարկել «Տոների ու հիշատակի օրերի» մասին օրենքում, որով նախատեսվում էր հանգստյան օրեր թողնել միայն դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը, ապա նաև հունվարի 6-ը` Սուրբ ծնունդը:
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Քերոբյանն ասել է, թե որքան գումար է Հայաստանը կորցնում ամանորյա երկարատև տոների պատճառով
Այսպիսով, տոնական օրերի ցանկից հանվում էր 4 օր` դրանք վերածելով աշխատանքային օրերի։
Հայ Առաքելական եկեղեցին նախագծի հեղինակներին ու Ազգային ժողովի խմբակցություններին առաջարկել էր Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը` որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։
Լրահոս
0