Բժիշկներն ասել են՝ ինչու չի կարելի 6,5 ժամից շատ քնել

© Photo : PexelsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Բաժանորդագրվեք
Հետազոտության ընթացքում գիտնականները հաշվի են առել կամավորների տարիքն ու ժառանգականությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Օրական ավելի քան 6,5 ժամ քնելը կարող է նպաստել ճանաչողական ունակությունների նվազմանը։ Նման եզրակացության են հանգել Ջորջ Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Brain գիտական հանդեսին:
Քնած աղջիկ - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Քնելու հինգ սխալ, որոնք հանգեցնում են մաշկի վաղաժամ ծերացման
Հետազոտությանը, որը հինգ տարի է տևել, մասնակցել են 75-ից 80 տարեկան հարյուր տարեց կամավորներ: Գիտափորձի սկզբում նրանցից 88-ի մոտ դեմենցիայի որևէ նշաններ չկային, մյուսները տառապում էին տարբեր ճանաչողական խանգարումներից:
Մասնակիցների քնի տևողությունն ու որակն ուսումնասիրելու համար մասնագետները էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի օգնությանն են դիմել։ Նրանք փորձարկվողների գլխին ֆիքսել են հատուկ էլեկտրոդներ, որոնց օգնությամբ 4-6 գիշերը մեկ չափել են նրանց հանգիստ վիճակը:
Հետազոտության ընթացքում գիտնականները հաշվի են առել կամավորների տարիքն ու ժառանգականությունը, ինչպես նաև տաու-սպիտակուցի ու բետա-ամիլոիդի կուտակումների առկայությունը, որոնք կապված են Ալցհեյմերի հիվանդության հետ:
Որ մթերքներն են լավացնում քունը. հայտնի բժշկի խորհուրդը
Ուսումնասիրելով տվյալները՝ մասնագետները պարզել են, որ ուղեղի ճանաչողական գործառույթի վրա բացասաբար է ազդում ինչպես քնի պակասը (4,5 ժամից պակաս), այնպես էլ ավելցուկը (ավելի քան 6,5 ժամ):
Спящая девушка, сон - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2016
Գիտնականները կապ են գտել քնի և հիշողության խախտման միջև
Ավելի վաղ լեհ հետազոտողները պարզել էին, որ կանոնավոր քնի տասնօրյա պակասից հետո օրգանիզմին վերականգնման համար ավելի քան մեկ շաբաթ հանգիստ է պահանջվում:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала