Գինցբուրգը կոչ է արել պատվաստումը պարտադիր դարձնել

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Գինցբուրգ
Ալեքսանդր Գինցբուրգ - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ծանր հիվանդների շրջանում COVID-19-ի դեմ պատվաստվածները 0,03 տոկոսից պակաս են, հիվանդանոցներում հիվանդների ճնշող մեծամասնությունը պատվաստում չի ստացել:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր դարձնելու անհրաժեշտության մասին: Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին։
Նրա խոսքով՝ COVID-19-ը հաղթելու համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանի բնակչության 70-75 տոկոսը պատվաստում ստանան։
«Պատվաստման օր Երևանում». հերթի թերթիկ - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Պատվաստված և Covid-ից մահացածների տվյալները հավաքագրվում են. ԱՆ պաշտոնյաներին դատի կտան
«Դրա համար, իհարկե, տվյալ դեղը պետք է մտցվի պատվաստումների ազգային օրացույցի մեջ։ Իսկ պատվաստումը պետք է պարտադիր լինի»,- ասել է Գինցբուրգը։
Կենտրոնի ղեկավարը կարևորել է նաև բնակչության հետ տեղեկատվական աշխատանքը:
«Որպեսզի դա չկրկնվի, երեխաներին պետք է սովորեցնել, որ պետք է անպայման պատվաստվել, ինչպես նրանց ծնողներն են պատվաստվել։ Եվ, համապատասխանաբար, պաստառները պետք է սովորեցնեն դա, ինչպես նաև այն, որ պետք է լվանալ ձեռքերը, մաքրել ատամները, ասել «բարև» և «ցտեսություն», — պարզաբանել է գիտնականը:
Ավելի վաղ ռուսական բիզնեսի ներկայացուցիչներն առաջարկել էին պատվաստումը պարտադիր դարձնել։ Կրեմլում ասել են, որ առայժմ որոշում չի կայացվել, ու պետք է հետևել, թե ինչպես կզարգանա կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը:
ԱՄՆ մուտք գործելը կթույլատրվի միայն ԱՀԿ-ի հաստատած պատվաստանյութերով պատվաստվածներին
Պատվաստումը մնում է կորոնավիրուսի դեմ պաշտպանվելու ամենահուսալի միջոցը։ Ծանր հիվանդների շրջանում COVID-19-ի դեմ պատվաստվածները 0,03 տոկոսից պակաս են, հիվանդանոցներում հիվանդների ճնշող մեծամասնությունը պատվաստում չի ստացել:
Սեպտեմբերի վերջին ԱՀԿ-ում հայտարարել էին SARS-CoV-2-ից մահացության ու պատվաստումից հրաժարվելու կապի մասին։
Глава ВОЗ Тедрос Аданом Гебрейесус на церемонии запуска многолетнего партнерства с Катаром (18 октября 2021). Женева - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Երկրագնդի վրա նոր վիրուս կհայտնվի, որը սանձելն անհնար կլինի․ ԱՀԿ
Լրահոս
0