Ի՞նչ վիճակում են Շուշիից ոչ հեռու վիրավորված խաղաղ բնակիչները

© Sputnik / SputnikՍտեփանակերտի հիվանդանոց
Ստեփանակերտի հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Ստեփանակերտի հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի երեք քաղաքացիները, որոնք հանկարծակի հարձակման էին ենթարկվել ադրբեջանցի զինծառայողի կողմից, վերականգնողական կուրսի կարիք ունեն։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի- Sputnik. Ադրբեջանցի զինծառայողի արձակված կրակոցներից Արցախում վիրավորված երեք քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, բայց ծանր: Այս մասին Ստեփանակերտում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, հայտնեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն երկար վերականգնողական աշխատանք է անհրաժեշտ», – նշեց մարդու իրավունքների պաշտպանը:
Դավիթ Բաբայան - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Արցախի ԱԳ նախարարը Շուշիի միջադեպը որակել է ահաբեկչություն և բացատրել Բաքվի նպատակը
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը սկզբում հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները նոյեմբերի 8-ին կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 3 վիրավորվել է: Միջադեպի պահին քաղաքացիները վերանորոգել են ջրատարը։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հստակեցրել էր, որ ադրբեջանցի զինվորը ներթափանցել է արցախյան տարածք։ Ցանկանալով վախեցնել տեղի բնակիչներին, խուճապ սերմանել նրանց մեջ, նա մի քանի կրակոց է արձակել ջրատարը վերանորոգող քաղաքացիների ուղղությամբ։
Լրահոս
0