Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ է Թուրքիան փորձում սեպ խրել Հայաստանի ու սփյուռքի միջև

Ինչո՞ւ է Թուրքիան փորձում սեպ խրել Հայաստանի ու սփյուռքի միջև
Բաժանորդագրվեք
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի և սփյուռքի հարաբերությունների սրման ուղղությամբ թուրք գործիչների կողմից իրականացվող արշավին։
Բոլոր ժամանակներում պաշտոնական Անկարան տարբեր պաշտոնյաների մակարդակով հանդես է եկել բազմաթիվ հայտարարություններով, հրապարակոմներով ընդդեմ հայկական սփյուռքի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը։
Աբրահամյանի կարծիքով` նույն տրամաբանության մեջ են տեղավորվում նաև Հայաստանի և Թուրքիայի առաջին դեմքերի` դրական ազդակների մասին փոխադարձ հայտարարությունները։ Ըստ նրա` դրական ազդակներ ասելով Թուրքիան նկատի ունի առնվազն Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարումը և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը։
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են Ղարաբաղի թեման. Չավուշօղլու
«Եթե ՀՀ իշխանությունները պատասխանում են դրական ազդակներով, դա նշանակում է, որ մենք նաև կզրկվենք այն կապող օղակից, որը կա Հայաստանի և սփյուռքի մեջ։ Սփյուռքում ապրում են ցեղասպանված հայ ժողովրդի սերունդները, որոնք իրենց պայքարն ավելի քան 100 տարի տարել են այս խնդրի հետ կապված»,- նշեց Աբրահամյանը։
Թուրքագետի խոսքով` ավագ եղբոր թելադրանքով վերջին տարիներին Հայաստանը սփյուռքից անջատելու գործընթացին միացել է նաև Ադրբեջանը։
Շամլուղ - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Հայկական Շվեյցարիայում դեմ են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահման բացելուն
Նշենք, որ վերջին շրջանում Անկարան արշավ է սկսել ընդդեմ հայկական սփյուռքի՝ շեշտելով,, թե դրսում հարմարավետ տեղավորված՝ այն թշնամություն է սերմանում և թույլ չի տալիս, որ Հայաստանը կարգավորի հարբերությունները հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Մինչդեռ, ըստ թուրքական գծի, կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար․ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են խաղաղությանը, Հայաստանի իշխանությունների կողմից էլ դրական ազդակներ կան։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала