Լյուքսեմբուրգի խորհրդարանը հայամետ բանաձև է ընդունել. գերիների վերադարձն են պահանջում

CC BY-SA 3.0 / Chatsam / Grand Ducal PalaceԼյուքսեմբուրգի խորհրդարանը
Լյուքսեմբուրգի խորհրդարանը - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Բաժանորդագրվեք
Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով տեղի կառավարությանը հետաքրքիր կոչով են հանդես եկել։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Լյուքսեմբուրգի խորհրդարանը հայամետ բանաձև է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը` ներկայացնելով բանաձևը։
Բանաձևով կոչ է արվում Լյուքսեմբուրգի կառավարությանը՝ չսատարել Ադրբեջանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը մինչև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք չհայրենադարձվեն։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Միրզոյանն ու Լարշեն անդրադարձել են գերիների ազատ արձակման անհրաժեշտությանը
Նշվում է, որ բանաձևն ընդունվել է միաձայն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի խնդրանքով` ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Կարծիքներ էին փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала