Պուտինն ու Բայդենը հնարավոր է` հանդիպեն 2022–ի սկզբին. ինչո՞ւ չկան հայտարարություններ

© AP Photo / Alexander Zemlianichenko, PoolՎլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը. արխիվային լուսանկար
Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Բաժանորդագրվեք
Ենթադրվում է, որ նախագահները պատրաստվում են քննարկել հունիսին Ժնևի գագաթնաժողովում քաղաքական գործիչների ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացումը։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ տարվա սկզբին կարող է հանդիպել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Կոմերսանտը»:
Ուկրաինա–ամերիկյան զորավարժություններ Սև ծովում - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
«Ուժի ցուցադրում»․ փորձագետը մեկնաբանել է ԱՄՆ-ի գործողությունները Սև ծովում
Թերթը ճշտել է, որ մինչև այս տարվա վերջ պետությունների ղեկավարները, հավանաբար, զրույց կանցկացնեն տեսակապի միջոցով:

«Մանրամասները դեռ մինչև վերջ համաձայնեցված չեն, ուստի ո՛չ Կրեմլում, ո՛չ Սպիտակ տանը չեն շտապում հայտարարություն անել», – գրում է «Կոմերսանտը»:

Երեկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը հասկանում են նախագահների հանդիպման անհրաժեշտությունը, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան: Սպիտակ տունն իր հերթին նույնպես հայտարարել է, որ մինչև տարեվերջ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների զրույցի հնարավորության մասին տեղեկություններ չունի:
Министр обороны РФ Сергей Шойгу - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Ռուս զինվորականները Սև ծովում հետևում են ԱՄՆ-ի նավերին. Շոյգու
Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի առաջին հանդիպումը կայացել է Ժնևում հունիսի 16-ին: Համատեղ հայտարարության մեջ առաջնորդներն ընդգծել են, որ կողմերը մտադիր են ռազմավարական կայունության շուրջ համապարփակ երկկողմ երկխոսություն սկսել, որը կլինի առարկայական ու եռանդուն:
Բայդենի և Պուտինի հանդիպումն այս տարի միանգամայն հավանական է․ Կրեմլ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ մտադիր են խորհրդատվություններ սկսել կիբեռանվտանգության, բանտարկյալների փոխանակման ու սպառազինությունների վերահսկման շուրջ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала