Վարչապետը բարձր է գնահատել Շարփի կատարած աշխատանքը Հայաստանում

© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Բաժանորդագրվեք
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՄԱԿ գործընկերության, տարածաշրջանում խաղաղության և կայունության օրակարգի շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, ով ավարտում է առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը բարձր է գնահատել Շարփի կատարած աշխատանքը՝ Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի օժանդակությունը մեր երկրին կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում և ափսոսանք հայտնել, որ ՄԱԿ-ի հումանիտար աջակցությունը մինչ օրս հասանելի չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Премьер-министр Никол Пашинян принял содокладчиков Мониторингового комитета ПАСЕ по Армении Кимо Килунена и Бориану Аберг - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին
Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ Շոմբի Շարփը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում ծառայելը, և մեր երկրից հեռանում է ջերմ տպավորություններով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՄԱԿ գործընկերության, տարածաշրջանում խաղաղության և կայունության օրակարգի շուրջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարփին ընդունել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ Շոմբի Շարփը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող էր նշանակվել 2018 թվականի մարտի 1-ին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала