00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու ԵՄ «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից

© Photo : press office of the MES of RFՀայկական դրոշով բեռնատար
Հայկական դրոշով բեռնատար - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ, չնայած դրան, Հայաստանին շարունակելու են GSP համակարգից օգտվելու հնարավորություն տրամադրել այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ–ն, Կանադան, Շվեյցարիան, Ճապոնիան ու Նորվեգիան:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. 2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու ԵՄ «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը` մեկնաբանությամբ, որ երկիրը դուրս է գալիս համակարգի շահառուների ցանկից, եթե Համաշխարհային բանկի կողմից 3 տարի անընդմեջ դասակարգվում է բարձր կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսությունների շարքը։ Այդ դեպքում երկրին տրվում է 1 տարի անցումային ժամանակահատված, որի ընթացքում այն շարունակում է օգտվել արտոնյալ ռեժիմից:
Հայաստանը 2017, 2018 և 2019թթ–ին Համաշխարհային բանկի կողմից համարվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, իսկ 2021թ․–ին օգտվել է անցումային ժամանակահատվածից, ուստի 2022թ. հունվարի 1-ից այլևս չի օգտվելու «GSP+»–ից։
Куриное мясо - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
ԵԱՏՄ երկրներն ավելացրել են հավի մսի արտահանումը
Այսպիսով, հաջորդ տարվանից ԵՄ երկրներ արտահանումներ իրականացնելիս հայաստանյան ընկերությունների նկատմամբ արտոնություն չի կիրառվի։
Չնայած դրան, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանին շարունակելու են GSP համակարգից օգտվելու հնարավորություն տրամադրել այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ–ն, Կանադան, Շվեյցարիան, Ճապոնիան ու Նորվեգիան:
Կանադայի տրամադրած արտոնությունների ցանկում ներառված են գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքներ, որոնց թվում են տեքստիլը, կոշկեղենը, քիմիական և մի շարք արդյունաբերական ոլորտների արտադրանքներ։
Ճապոնիան արտոնություն է տրամադրում գյուղատնտեսական և ձկնամթերքի 337 և արդյունաբերական 3141 ապրանքների նկատմամբ։ Նորվեգիայի տրամադրած արտոնությունը վերաբերում է GSP-ի շրջանակներում գրեթե բոլոր արդյունաբերական ապրանքներին` 0% մաքսատուրքով և տեքստիլ արտադրանքին` 5-15%–ի սահմաններում։
Շվեյցարիայի կողմից տրամադրվող արտոնությունը տարածվում է գրեթե բոլոր արդյունաբերական և մի շարք գյուղատնտեսության ապրանքների վրա։ Տեքստիլի և հագուստի համար գործում է արտոնյալ զեղչ՝ մաքսատուրքի 50%-ի չափով։
Управляющий партнер ООО «OMNIC» Артур Григорянц и генеральный директор Hayk Post Айк Карапетян - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2021
Պատվեր առանց մաքսատուրքի. «OMNIC» ընկերությունը և «Հայփոստը» փոստամատներ կտեղադրեն ՀՀ–ում
ԱՄՆ-ի կողմից տրամադրվող արտոնությունների ցանկում ներառված են մի շարք քիմիական նյութեր, հանքանյութեր, ոսկերչական արտադրանք, գորգերի որոշ տեսակներ, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքներ և ձկնամթերք։
Հայաստանն ազատ առևտրի ռեժիմ ունի նաև Ուկրաինայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Մոլդովայի և Վրաստանի հետ: Նշված երկրների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն ազատ առևտրի ռեժիմից հանումներ չի կիրառում, միաժամանակ Ազատ առևտրի համաձայնագրի մասնակից պետությունները հայկական ապրանքների նկատմամբ չեն կիրառում որևէ հանում:
Հիշեցնենք` ԵՄ կողմից տրամադրվող GSP+ մաքսային արտոնությունների համակարգը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:
Հայաստանի Հանրապետությունը GSP+–ից օգտվում էր 2009թ. հունվարի 1-ից։ 2014թ. հունվարի 1-ից Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ ՀՀ–ն ընդգրկվել է ԵՄ վերանայված արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում, որից օգտվելու նախապայման է հանդիսանում մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանն առնչվող 27 միջազգային կոնվենցիաների արդյունավետ իրականացման ընթացքը:
Լրահոս
0