00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
18 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդ հանգամանքը կարող է ճնշել ֆուտբոլիստներին. Դարկո Վելկովսկին` առաջիկա խաղի մասին

CC BY-SA 3.0 / Вячеслав Евдокимов / Դարկո Վելկովսկի
Դարկո Վելկովսկի - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Դարկո Վելկովսկի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականներն իրար դեմ 11 խաղ անցկացնելուց հետո ունեն հավասար թվով հաղթանակներ։ Միավորների տեսքով հավասարություն է նաև ընտրական J խմբում։
Խորվաթական «Ռիեկա» թիմի և Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դարկո Վելկովսկին կարծում է, որ Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը դիտարժան ու լարված պայքարում է ընթանալու։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա խոսել է նոյեմբերի 11 -ին կայանալիք խաղի կարևորության մասին։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։
Վելկովսկին համոզված է, որ խաղի կարևորությունն ու նշանակությունը թիմերին ստիպելու են մտածել միայն հաղթանակի մասին, քանի Երևանյան հանդիպումից հետո չի բացառվում, որ կողմերից մեկն ավելի մեծ հավակնություններ ունենա խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու համար։
-Դարկո, առաջիկա խաղում Հայաստանի հավաքականի կազմում որակազրկման պատճառով բացակայում են առանցքային 4 ֆուտբոլիստներ։ Ձեր կարծիքով` դա կարո՞ղ է ազդել խաղի ընթացքի վրա։ (Որակազրկված են և առաջիկա խաղին չեն մասնակցի Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը Էդուարդ Սպերցյանն ու Սարգիս Ադամյանը–խմբ.)
-Իհարկե, երբ հավաքականի կազմում բացակայում են մեկնարկային կազմի չորս ֆուտբոլիստներ, դա լավ չէ։ Բայց ազգային հավաքական հրավիրվում են լավագույնները։ Այսինքն` բարձրակարգ շատ այլ ֆուտբոլիստներ էլ կան, որոնք փոխարինում են բացակայողներին։ Ֆուտբոլը թիմային խաղ է։
Հայաստանի հավաքականի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Կապառոսի անսպասելի և համարձակ որոշումները. ինչպես է հավաքականը պատրաստվում հանդիպումներին
Երբ կազմում փոփոխություններ են լինում, իհարկե դա փոխում է խաղի ընթացքը։ Բայց ես համոզված եմ, որ Հայաստանի հավաքականը խաղալու է ըստ ծրագրավորված մարտավարության, ուղղակի կատարողների անուններն են փոխվելու։
-Երևանում Հյուսիսային Մակեդոնիայի թիմը հաղթանակի է հասել մեկ անգամ`2005 թվականին։ Ինչի՞ շնորհիվ ձեր թիմը կարող է հաղթել նոյեմբերի 11-ի խաղում։
-Այո, Երևանում կայացած վերջին երեք խաղերում մենք պարտվել ենք ու ընդ որում` երկուսում խոշոր հաշվով։ Բայց մենք արդեն 11 անգամ մրցել ենք իրար դեմ ու շատ լավ ճանաչում ենք մեկմեկու։ Չեմ էլ կասկածում, որ ծանրագույն խաղ է սպասվում և՛ մեզ, և՛ Հայաստանի հավաքականին։ Երբ երկու թիմերի համար էլ հաղթանակն ավելին արժե, նշանակում է, որ խաղադաշտում ծավալվելու է անհաշտ ու անզիջում պայքար։
-Ընտրական խմբի առաջին՝ Մակեդոնիայում կայացած խաղում գրանցվել է 0։0 հաշիվը։ Ինչպիսի՞ արդյունավետություն եք ակնկալում այս խաղից։
-Կարծում եմ` Մակեդոնիայում կայացած խաղում երկու թիմերն էլ զգուշություն դրսևորեցին։ Խաղադաշտի որակն էլ լավը չէր։ Ինձ թվում է, որ առաջիկա խաղն էականորեն տարբերվելու է այդ հանդիպումից ու անցնելու է ավելի հետաքրքիր սցենարով։ Թե ինչպիսի արդյունավետություն կունենան թիմերը, դժվար է ասել, բայց որ երկուսն էլ ձգտելու են ավելի շատ գոլ խփել, քան մրցակիցը դա փաստ է։
-Հանդիպման նշանակությունը շատ մեծ է։ Հայաստանն ու Մակեդոնիան ունեն հավասար՝ 12-ական միավոր։ Ըստ ձեզ` դա ավելի սկզբունքայի՞ն է դարձնում խաղը։
Ռուսաստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստները. նրանք կարող են լինել հավաքականի թեկնածուներ
-Այո, այս խաղը շատ կարևոր նշանակություն ունի կողմերի համար։ Եվ այդ հանգամանքը կարող է ինչ-որ տեղ ճնշել ֆուտբոլիստներին։ Պայքար է գնում աշխարհի առաջնության երկրորդ ուղեգրի համար, միևնույն ժամանակ էլ մենք ունենք հեռակա մրցակից։
Ռումինիայի հավաքականն այս պահին ավելի լավ հնարավորություններ ունի երկրորդ տեղը զբաղեցնելու համար։ Բայց կոնկրետ մրցակցի հետ խաղադաշտ դուրս գալով` մենք միշտ մտածում ենք կոնկրետ այդ խաղում հաղթելու մասին, այլ ոչ թե հեռակա մրցակիցների։
- Կա՞ ֆուտբոլիստ, որի խաղից կախված է թիմային հաջողությունը և՛ ձեր, և՛ Հայաստանի հավաքականում։
-Յուրաքանչյուր թիմում միշտ էլ լինում է առաջատար, որը իր հետևից է տանում խաղընկերներին կամ դժվար պահերին խաղը վերցնում իր վրա։ Բայց իմ համոզմամբ` և՛ Հայաստանի, և՛ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներն ավելի լավ են խաղում այն դեպքում, երբ ոչ թե մեկ ֆուտբոլիստ է առանձնանում իրենց թիմում, այլ այն ժամանակ, երբ ամբողջ թիմն է լավ գործում խաղադաշտում։
Լրահոս
0