Անարգել` բոլորովին չի նշանակում առանց մաքսակետի, կամ Փաշինյանի հերթական կիքսը

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Եկեք անկեղծ լինենք։ Այն տեղեկատվությունը, թե գիշերվանից Ադրբեջանը սկսել է մաքսակետեր տեղադրել Գորիս-Կապան ճանապարհին, շոկի նման մի բան առաջացրեց հայաստանյան հասարակությունում։
Ադրբեջանական մաքսակետեր Հայաստանի տարածքում. հանրությունն ուզում է իմանալ՝ ի՛նչ հիմքով
Շատերը հեգնում են. «Նո՞ր եք ուշքի գալիս, բա ինչո՞ւ չէիք զարմանում, երբ հայերի վերահսկողությունից դուրս մնացին Շուշին, Հադրութի շրջանը և այն բոլոր տարածքները, որոնք 30 տարի շարունակ անվտանգության գոտու դեր էին կատարում Արցախի շուրջը»։
Բայց պատերազմ էր, որում մենք տանուլ տվեցինք և ստիպված եղանք ստորագրել ավելի քան մեկ տարի առաջ՝անցած տարվա նոյեմբերի 9-ին հրամցրած հայտարարությունը։
Թեև այն բոլորովին հաճելի պահեր չի պարունակում մեզ համար, փաստն այն է, որ այդ բոլոր բնակավայրերի և շրջանների հանձնումը ամրագրված էր։ Սակայն Հայաստանի տարածքում՝ Գորիս-Կապան մայրուղում, որքան հայտնի է, որևէ լայնածավալ ռազմական գործողություն չի եղել, ու նոյեմբերի 9-ի հայտարարությունում էլ այդ ճանապարհի մասին բացարձակ ոչինչ չկա։ Էդ դեպքում, կներե՛ք, ի՞նչ է նշանակում հայկական կողմի ձևակերպումը, թե մաքսակետերը տեղադրվելու են, մեջբերեմ՝ «ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածում»։
Այ, հենց այս տարօրինակ ձևակերպումն է, որ տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների, որոնք հաստատ դեռ երկար են շարունակվելու։
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Ի՞նչ հիմքով է Գորիս–Որոտան ճանապարհի հատվածը համարվել ադրբեջանական. ԱԽՔ-ի մեկնաբանությունը
Տեսե՛ք, երբ ադրբեջանցիները այդ ճանապարհին ձերբակալել էին իրանցի երկու վարորդների, Հայաստանի ղեկավարությունը շտապեց ինչ-որ կերպ հանգստացնել հայաստանցիներին՝ պնդելով, թե ավտոմայրուղուց օգտվող մեր քաղաքացիները անհանգստանալու կարիք չունեն, որովհետև արգելքը մեզ վրա չի տարածվում։ Սեպտեմբերի կեսերին, ելույթ ունենալով հայոց խորհրդարանում, վարչապետը հայտնեց.«2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը (Գորիս-Կապան) անարգել կերպով պետք է օգտագործվի Հայաստանի տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար»։
Կառավարության ղեկավարի այս հայտարարությունից հետո հայաստանցին տրամաբանեց. «Դե, եթե ասվում է «անարգել», ուրեմն որևէ մաքսակետ էլ չի լինելու, իսկ հենց մայրուղում գտնվող ադրբեջանական պահակակետին և բազմաթիվ պաստառներին, որոնք ավտոճանապարհի որոշ մասը ադրբեջանական են հռչակում, մի կերպ կարելի է դիմանալ»։ Ու հանկարծ պարզվում է, որ «անարգել» բոլորովին չի նշանակում առանց մաքսակետի, այսինքն, սահմանը դառնում է շատ իրական՝ վճարիր և անցիր, ինչն այսօր հաստատեց Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ավելին, հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյան, հայտնելով մաքսակետերի տեղադրման տհաճ լուրը, միաժամանակ հրապարակեց նաև, իր կարծիքով, շատ լավ լուրը՝ լիովին պատրաստ է Կապան-Տաթեւ այլընտրանքային ճանապարհը։ Այսինքն՝ այդքան մի մտահոգվեք, ոչ մի ահավոր բան չի պատահել, չեք ուզում վճարե՞լ, մի փոքր շեղվեք ու Կապան հասեք Տաթևի վերանորոգված հատվածով։ Համ էլ կտեսնեք, թե ինչ լավ ենք ասֆալտապատել նախկին գրունտային ճանապարհը։
Գուցե Ադրբեջանը զրկվում էր այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից. ՄԻՊ–ը հարց է բարձրացրել
Համաձայնե՛ք, տարածքային վեճեր, մանավանդ հեղափոխություններից և պատերազմներից հետո աշխարհում շատ են եղել։ Երբեմն դրանք զարմանալիորեն հեշտ են լուծվել։ Օրինակ` հիշում եմ, որ 90-ականներին Չեխիայի և Սլովակիայի, այսպես ասած, «թավշյա ապահարզանից» հետո կողմերը գյուղեր փոխանակեցին՝ սլովակներով բնակեցված սահմանային բնակավայրը, որը գտնվում էր Չեխիայում, մտավ Սլովակիայի կազմի մեջ, փոխարենը Չեխիային միացվեց Սլովակիայում գտնվող գյուղը, որի բնակիչները հիմնականում չեխեր էին։ Բնականաբար, բոլորը բավարարված էին այս տրամաբանական փոխանակությամբ։

Կան, իհարկե, տարածքային վեճեր, որոնք պատերազմի ավարտից հետո էլ տասնամյակներ շարունակ չեն լուծվում։ Դասական օրինակը բոլորիս աչքի առջև է՝ Կուրիլյան կղզիներ, որոնք Ռուսաստանի կազմում են, բայց Ճապոնիան այդ հանգամանքի հետ ոչ մի կերպ չի համակերպվում, թեև ժամանակին, էստեղ ուշադրությո՛ւն, Տոկիոն ստորագրել է կապիտուլյացիայի մասին համաձայնագիրը։

Թեև մենք էլ Ճապոնիայի նման լիովին ընդունել ենք մեր պարտությունը, տվյալ դեպքում շատ դժվար է խոսել տարածքային վեճի մասին մի շատ պարզ պատճառով՝ վեճն է իսպառ բացակայում։ Դուք մինչև այժմ լսե՞լ եք, որ Հայաստանի իշխանությունների որևէ ներկայացուցիչ գոնե շատ թույլ մի բողոք արտահայտի կամ հոդաբաշխ բացատրի՝ բա լավ, ինչո՞ւ ենք շատ հանգիստ ասում՝ «ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատված»։ Մի՞թե կողմերն արդեն որոշել են, թե սահմանի որ հատվածը ում է պատկանում։ Եթե պատասխանը դրական է, էլ ինչո՞ւ ենք անընդհատ կրկնում, թե սահմանագծումը և որոշակիացումը դեռ նոր պիտի սկսվեն։
«Նիկո՞լն է ձեզ պաշտպանելու». կառավարության առջև բողոքի ակցիա անողներին բերման ենթարկեցին
Իհարկե, միգուցե խիստ չափազանցնում են որոշ մարդիկ, երբ ասում են, թե հենց սա է դեպքերի հետագա զարգացման սցենարը, և ադրբեջանցիներն այսուհետ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու պարզապես տեղեկացնելու են մերոնց՝ այս հերթական հատվածում մենք կեսգիշերին սկսելու ենք մեր մաքսակետերի տեղադրումը։ Բայց համաձայնե՛ք, անցած տարվա պատերազմի ցավալի ավարտից հետո հիմա արդեն ոչ ոք ոչինչ չի կարող բացառել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала