Առաջին թիմայինն առանց Արոնյանի. մեկնարկում է Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը

© Photo : Facebook / Armenian Chess FederationАйк Мартиросян на Чемпионате мира по шахматам в Сочи
Айк Мартиросян на Чемпионате мира по шахматам в Сочи - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Բաժանորդագրվեք
Վարկանիշով մեր տղամարդկանց հավաքականը 11-րդն է մրցաշարում, կանանց հավաքականը՝ 8-րդը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 12-ին Սլովենիայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները։
Հայաստանի տղամարդկանց հավաքականում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը (2664),
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2624), Ռոբերտ Հովհաննիսյանը (2622), Սամվել Տեր-Սահակյանը (2615), Հովհաննես Գաբուզյանը (2598)։
Շախմատ - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Հայ շախմատիստները հավակնորդների մրցաշարի ուղեգիր չեն նվաճել
Կանանց Հայաստանի հավաքականում են Էլինա Դանիելյանը (2450), Աննա Մ․ Սարգսյանը (2385), Լիլիթ Մկրտչյանը (2379), Սուսաննա Գաբոյանը (2253), Սիրանուշ Ղուկասյանը (2168)։
Նշենք, որ վարկանիշով մեր տղամարդկանց հավաքականը 11-րդն է մրցաշարում, իսկ կանանց հավաքականը՝ 8-րդը (կանանց վարկանիշայն ցանկում)։
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала