Առուշ Առուշանյանն ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար

© Photo : Facebook / Arush ArushanyanАруш Арушанян
Аруш Арушанян - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջին նիստը վարել է ավագանու ամենատարեց անդամ Արմենուհի Սոնյանը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Գորիսում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը: Այս մասին նշված է «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջում։
«Առուշ Առուշանյան» դաշինքը ներկայացել է 13, ՔՊ-ն՝ 7, ՀԱԿ-ը՝ 1 ներկայացուցչով: Նիստը վարել է ավագանու ամենատարեց անդամ Արմենուհի Սոնյանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Առուշ Առուշանյանը իրավունքի ուժով ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար:
Мэр Гориса Аруш Арушанян до суда по делу о коррупции (5 ноября 2021). Горис - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Առուշ Առուշանյանի կողմից գրավ դրված 2 մլն դրամը կփոխանցվի պետբյուջե
Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
Հոկտեմբերի 17–ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Գորիսում հաղթեց «Առուշ Առուշանյան» դաշինքը։ Իսկ նոյեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Առուշանյանը, ընդգրկված լինելով «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում, մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Լրահոս
0