00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բերդ համայնքի ղեկավարը տարիներ շարունակ չարաշահումներ է արել. նրան կալանավորվել են

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցԿալանք
Կալանք - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Կալանք
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասն ներկայացրել է Բերդ համայնքի ղեկավարի` տարիներ շարունակ կատարած չարաշահումները։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը պարզել է Տավուշի մարզի Բերդ համայնքի գործող ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2012թ. նոյեմբերից Տավուշի մարզի Բերդի քաղաքապետի, իսկ 2017թ. նոյեմբերին համայնքների խոշորացումից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Քննությամբ պարզվել է, որ հիշյալ համայնքի ղեկավարը, 2010-2012թթ. ընկած ժամանակահատվածում լինելով Հայաստանի էլեկտրացանցերի Բերդի տարածաշրջանի ցանցի ղեկավարը, տեղեկացված լինելով իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ կողմից Բերդ համայնքում գտնվող «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պատկանող 3.3535հա մակերեսով հողատարածքի ձեռք բերման մտադրության մասին, ապօրինի, ինքնակամ կառուցել է 106.96քմ. արդյունաբերական մասնաշենք և 236.66քմ. պահեստ:

2012թ. մարտին կայացված աճուրդում նույն ՍՊ ընկերությունը հաղթող է ճանաչվել և 2.338.340 ՀՀ դրամով ձեռք է բերել «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պատկանող հիշյալ հողատարածքը, որը համայնքի ղեկավարի կողմից արդեն իսկ ծանրաբեռնված է եղել ապօրինի կառուցված շինություններով:



2013թ. սեպտեմբերի 11-ին ՍՊ ընկերության կողմից կատարվել է հողամասի բաժանում և համայնքի ղեկավարի կողմից ապօրինի կառուցված արդյունաբերական մասնաշենքով և պահեստով ծանրաբեռնված 3421քմ մակերեսով հողամասը գրանցվել է որպես առանձին գույքային միավոր, սակայն սեփականության իրավունքի վկայականում ապօրինի կառույցների վերաբերյալ որևէ նշում չի կատարվել:

Այնուհետև համայնքի ղեկավարը, իր կնոջ, նշված ՍՊ ընկերության տնօրենի, Բերդի համայնքապետարանի ղեկավարի տեղակալի և համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի հետ հանցավոր համաձայնությամբ, իր կողմից ապօրինի կառուցված արդյունաբերական մասնաշենքը և պահեստը որպես ինքնակամ շինություն օրինականացնելու համար նախատեսված 2.152.623 ՀՀ դրամ պետական վճարումից խուսափելու նպատակով, կազմել է իրավաբանական նշանակություն ունեցող շինարարության թույլտվություն, որի համաձայն՝ իբր, ՍՊ ընկերությանը տրվել է նոր կառուցվող արդյունաբերական մասնաշենքի աշխատանքների կատարման թույլտվություն և իր ստորագրությամբ հաստատել ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամների կողմից կազմված կեղծ ակտը։
Փող - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 566 մլն դրամը. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնել
Դրա հիման վրա իր կողմից 2010-2012թ. ապօրինի կառուցված արդյունաբերական մասնաշենքը և պահեստը 2015թ. հոկտեմբերի 14-ին վերոհիշյալ ՍՊ ընկերության անվամբ ստացել է պետական գրանցում, իսկ 2019թ. փետրվարի 15-ին ընկերության և համայնքի ղեկավարի որդու միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, համաձայն որի՝ հիշյալ ՍՊ ընկերությունը համայնքի ղեկավարի որդուն նվիրաբերել է Տավուշի մարզի Բերդ համայնքում գտնվող հողամասն իր շենք-շինություններով։ Դրա հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է 2.152.623 ՀՀ դրամի էական վնաս:

Բացի այդ, համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով որդու կողմից վերջինիս սեփականության իրավունքով պատկանող Տավուշի մարզի Բերդ համայնքում առանց համապատասխան շինարարական թույլտվության ինքնակամ հենապատ կառուցելու մասին, միջոցներ չի ձեռնարկել խախտումները վերացնելու, կասեցնելու ուղղությամբ։ Նա որդու նկատմամբ 2018թ. չի կիրառել ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոց:

Համայնքի ղեկավարը, նախապես տեղեկացված լինելով որդու կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց շինթույլտվության և 92.2քմ մակերեսով համայնքապատկան հողում 46.12քմ. մակերեսով ապօրինի շինության ինքնակամ կառուցապատում իրականացնելու մասին, չի կատարել իր ծառայողական պարտականությունները և վերոհիշյալ ինքնակամ կառուցված անօրինական շինությունը և զբաղեցրած հողամասն օրինականացնելու ու դրանց նկատմամբ նախ համայնքի, ապա՝ որդու սեփականության իրավունքը գրանցելու համար 2021թ. ապրիլի 19-ի որոշմամբ հիշյալ ինքնակամ շինությունը ճանաչել է օրինական հենապատ և գրանցել որպես Բերդ համայնքի սեփականություն։ 2021թ. մայիսի որոշմամբ՝ 456.558, իսկ 92.2քմ. մակերեսով հողամասը՝ 74.682 ՀՀ դրամ գումարով ուղղակի վաճառքի ձևով օտարել է որդուն, ինչի արդյունքում՝ վերջինս խուսափել է օրենքով սահմանված պատասխանատվությունից, համայնքը զրկվել է իր սեփական հողամասը տնօրինելու իրավասությունից:

Բացի այդ, համայնքի ղեկավարը, 2005թ. հոկտեմբերի 27-ից իր և կնոջ անվամբ գրանցված Բերդ քաղաքում հասարակական կառուցապատման նշանակության հողատարածքում, առանց նախագծային փոփոխություններ կատարելու և առանց նոր շինթույլտվության, ինքնակամ իրականացրել է 51քմ մակերեսով ներքին և արտաքին չափերով շինության ծածկի կառուցում։ Նա որպես համայնքի ղեկավար միջոցներ չի ձեռնարկել խախտումները վերացնելու, կասեցնելու համար և չի կիրառել ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան հոդվածով վարչական պատասխանատվության միջոց:

Իր նպատակն իրագործելու համար, որպես համայնքի ղեկավար՝ 2020թ. հունվարի 17-ին կայացրած որոշմամբ օրինական է ճանաչել իրեն և կնոջն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 51քմ. մակերեսով ներքին և արտաքին չափերով ինքնակամ կառուցված շինություն-ծածկը, ինչպես նաև նույն որոշմամբ իրեն և կնոջը պարտավորեցրել է տեղական բյուջե մուծել 112.200 ՀՀ դրամ գումար:

Բերդ համայնքի ղեկավարը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0